2026թ․ հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները լեգիտիմ չեն
The Issue
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական համայնքների, մշակութային և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներս, մտահոգությամբ արձանագրում ենք, որ՝
2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունները չեն անցել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ ու արդար պայմաններում, իրենց բնույթով հակասել են ժողովրդավարության արժեքներին և իրավաչափ գործելակերպին, ուստի չենք ընդունում դրանց արդյունքում ձևավորված Ազգային ժողովի լեգիտիմությունը։
Արձանագրում ենք, որ նախընտրական շրջանը նշանավորվել է իշխանությունների կողմից մեծաքանակ ոչ իրավաչափ միջամտություններով, լայնածավալ ռեպրեսիվ գործողություններով, ատելության խոսքի ու քաղաքական հակառակորդների վերաբերյալ զրպարտությունների տարածմամբ, ահաբեկումներով, վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահմամբ։ Բուն ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով, որոնց թվում են ԿԸՀ հաշվարկի ժամանակ ուղիղ հեռարձակման դադարեցումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրատեղամասերից ստացվող արդյունքների հազիվ 10 տոկոսը հրապարակվելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես հաղթող հռչակելը, այնուհետև մանդատների առավելագույն քանակը ապահովելու նպատակով քաղաքական ուժերից մեկին մրցակցությունից դուրս թողնելը՝ անհիմն կերպով չեղարկելով երկու ընտրատեղամասերի արդյունքները ՝ առանց նշանակելու վերահաշվարկ։ ։
Այս հանգամանքներն իրենց համակցության մեջ կասկածի տակ են դնում 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների օրինականությունը։
Սույն կոչի առանցքում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, իրավական պետության կայացումը, հասարակական համերաշխության վերականգնումն ու քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն են։
Հայտարարությունը բաց է ստորագրության համար։

59

Petition Updates
Share this petition
Petition created on June 17, 2026