Օդի կրիզիս Երևանում. Շտապ ահազանգ աղետալի առողջական խնդիրները կանխելու համար

Recent signers:
Vahagn Haykazyan and 13 others have signed recently.

The Issue

Երևանը խեղդվում է. գործեք նախքան կյանքեր կորցնելը

Հայաստանի կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին

Երևանը բախվել է հանրային առողջական արտակարգ իրավիճակի: Air Quality Index(AQI)-ի մակարդակը անընդհատ գերազանցում է 300-ը, այն օդը, որ մենք շնչում ենք թունավոր է՝ հավասարազոր լինելով օրական 20-30 ծխախոտ ծխելուն:

Չափազանց վտանգավոր օդի աղտոտվածությունը արդեն իսկ կյանքեր է տանում, առաջացնելով՝
 • Շնչառական հիվանդություններ, ներառելով ասթմա և թոքի քաղցկեղ,
 • Սրտի կաթվածներ, իսուլտներ և սրտանոթային խնդիրներ,
 • Երեխաների խանգարված զարգացում և մտավոր ունակությունների անկում մեծահասակների մոտ:

Առանց կառավարության շուտափույթ միջամտության, մենք անխուսափելի մահերով աճող առողջական ճգնաժամի առաջ ենք կանգնում, որը հատկապես կարող է վտանգավոր լինել խոցելի խմբերի համար, օրինակ՝ երեխաներ, ծերեր և նախատրամադրվածություններով անձիք:

Մենք պահանջում ենք անհապաղ ձեռնարկել միջոցներ այս մահացու իրավիճակը կանխելու համար.

1. Մեքենաների արտանետումների խիստ սահմանափակումներ

  • Արգելել կատալիտիկ փոխարկիչների հեռացումը և կիրառել տույժեր խախտողների համար:
  • Արտանետումների պարտադիր փորձարկում իրականացնել ՝ ուղղված ամենահին և ամենաաղտոտող մեքենաների դեմ:
  • Քաղաքի կենտրոնը դարձրեք ծայրահեղ ցածր արտանետումների գոտի: Քաղաքի կենտրոնում երթևեկելու համար մեքենաները պետք է համապատասխանեն արտանետումների և անվտանգության հատուկ չափանիշներին:

2. Բարձրացնել հասարակական տրանսպորտի արդյունավետությունն ու հաճախականությունը՝ մեքենաներից կախվածությունը նվազեցնելու համար:

3. Արգելել թափոնների այրումը և տրամադրել աղբի վերամշակման արդի տարբերակներ

4. Շատացնել կանաչ տարածքները քաղաքում և իրականացնել զանգվածային անտառապատում Երևանում ու իր շրջակայքում:

5. Սահմանել և կիրառել աղտոտման խիստ սահմանափակումներ գործարանների և արդյունաբերական կառույցների վրա:

6. Պահանջել, որպեսզի տեղադրվեն  փոշու քանակությունը օդում հաշվող համակարգեր շինհրապարակներում և հանքարդյունաբերական աշխատանքների կատարման վայրերում: 

7. Երեխաներին, տարեցներին և հիվանդներին պաշտպանելու համար դպրոցներում, հիվանդանոցներում և հանրային տարածքներում տեղադրել օդը մաքրող սարքեր:

8. Տեղադրել օդի որակը վերահսկող կայարաններ Երևանով մեկ և հրապարակեք AQI-ի տվյալները հանրությանը տեղեկացված պահելու համար:

Սա կրիզիս է, որը չի կարող սպասել: Առանց արագ քայլերի, մենք ականատես կդառնանք մահերի շատացման և անդառնելի վնասի մեր քաղաքացիների առողջության և շրջակա միջավայրի նկատմամբ:

Ստորագրեք այս միջնորդությունը՝ պահանջելով կյանքեր փրկող ձեռնարկումներ: Երևանը արժանի է մաքուր օդի, հիմա՛:

896

Supporter Voices

Petition Updates