Պահանջում ենք հրաժարվել Եվրատեսիլ մրցույթից

Cette pétition avait 494 signataires

Le problème

Երկար տարիներ է Հանրային հեռուստաընկերության ` Առաջին Ալիքը մեր բյուջեի հաշվին մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթին։ Այս մրցույթի համար ծախսվում են տասնյակ հազարավոր դոլարներ։ 

Ներկա իրավիճակում ոչ միայն անընդունելի ենք համարում 2021 ին կայանալիք մրցույթին մասնակցելը, այլև պահանջում ենք ընդհանրապես հրաժարվել մրցույթից։

Այդ խնայած գումարով պետությունը կարող է օգնել պատերազմում վիրավորված զինվորներին, զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև անտուն մնացած բազմաթիվ արցախցիներին։

Որպես ՀՀ քաղաքացի և հարկատու, ես հրաժարվում եմ վճարել այս մրցույթի համար:
Այս հնացած մրցույթը որևէ դրական ազդեցություն չի թողել և չի թողնում Հայաստանի իմիջի վրա: Այն որևէ կապ չունի հայկական մշակույթը ներկայացնելու հետ: Իսկ Եվրոպայում վաղուց մոռացել են այս մրցույթի մասին։

Խնդրում և պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից այլևս դադարել բյուջեից տրամադրած գումարի մսխումը և հրաժարվել այս մրցույթից ։

avatar of the starter
Roza SARGSYANLanceur de pétition

Les décisionnaires

Հանրային Հեռուստաընկերություն
Հանրային Հեռուստաընկերություն

Message aux signataires