Մշակույթի գործիչների կոչը ՀՀ կազմավորվող կառավարությանը

The Issue
Մշակույթը նույնպես զենք է․ Մշակույթի գործիչների կոչը ՀՀ կազմավորվող կառավարությանը։
Մշակույթը սերտորեն կապված է իրեն ծնունդ տված ազգի ոգու հետ: Այն գերակշռող դեր է խաղում պետության կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում՝ այսպիսով հանդիսանալով պայքարի միջոց։
Մշակույթի ոչ նյութական արժեքները՝ ազգի հոգին արտահայտված երաժշտությամբ, պատկերներով կամ բառերով, նույնպես պաշտպանության կարիք ունեն։ Մասնավորապես այն դժվարին իրավիճակներում, որոնք այսօր Հայաստանը փորձում է հաղթահարել, մշակույթը նույնպես զենք է, որը պատշաճ ղեկավարվելիս կարող է օգնել հաղթահարել բազում մարտահրավերներ։
Հետևաբար, պետության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի բարենպաստ պայմանների ստեղծումը մշակույթի զարգացման համար` համապատասխան օրենսդրական դաշտի և գործնական միջոցների ստեղծման միջոցով, որոնք կկարողանան խելամտորեն արձագանքել ներկայացված մարտահրավերներին:
Որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիան, որը պատուհան է հանդիսանում դեպի միջազգային աշխարհ և որի լիիրավ անդամ է մեր երկիրը, հանդիսանում են կարևորագույն վեկտորներ, որոնցից պետք է օգտվի Հայաստանը։
Ուրեմն հարկավոր է պայքարել լավագույնի պահպանման և զարգացման համար։
Սույն ստորագրահավաքը հիմնված է ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի՝ ՀՀ կազմավորվող կառավարությանը ուղղված բաց նամակի վրա
(բաց նամակը հայերենով՝ այստեղ․ https://hetq.am/hy/article/133648 ;
բաց նամակը ֆրանսերենով՝ այստեղ․ https://www.courrier.am/fr/arts-et-culture/la-culture-aussi-est-une-arme-la-lettre-ouverte-de-serge-avedikian-aux-politiques ):
Նամակ, որին միացել են սփյուռքում անվանի մշակութային գործիչներ Սիմոն Աբգարյանը, Ռոբեր Գեդիկյանը, Ատոմ Էգոյանը, Նորա Արմանին, Ժերալդ Փափազյանը, Արիան Ասկարիդը, Էրիկ Նազարյանը, Նորա Մարտիրոսյանը, և այլք՝ կոչ անելով հայաստանաբնակ մշակութային գործիչներին նույնպես միանալ այս համահայկական կոչին՝ հանուն մեր մշակույթի, քանի որ այս պահանջը նախևառաջ անհրաժեշտություն է ՀՀ արվեստի գործիչների և նրանց ստեղծագործական գործունեությունը խթանող և դրան նպաստող բարենպաստ պայմանների ստեղծման համար։
Կոչին միացել են նաև հարյուրից ավելի ֆրանսիացի արվեստի գործիչներ, քանզի մշակույթի արժեքը համամարդկային է։
Պայքարին է միանում նաև Հայկական ցանցային պետությունը (https://networkstate.io/ որպես Համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում։ Հայկական ցանցային պետության հռչակագրի (հղում՝ https://drive.google.com/file/d/1F0IrQuZhYWHmHRfI_AYWKmHTPFC5E-Wj/view?usp=sharing ներքոնշյալ դրույթը հստակորեն ընդգծում է, որ մեր կարևորագույն խնդիրներից մեկը Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումն է։
Միանանք այս կոչին և պայքարին՝ հանուն հայկական մշակույթի միասնական և կայուն զարգացող ապագայի։

Petition Closed
Share this petition
The Decision Makers
Petition Updates
Share this petition
Petition created on July 25, 2021