Ներառել այդ ճարտարապետական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ժառանգության ցուցակում

Ներառել այդ ճարտարապետական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ժառանգության ցուցակում

0 людей подписали. Следующая цель: 35 000
Когда эта петиция соберет 35 000 подписей, она вероятнее всего станет одной из наиболее подписываемых на Change.org на данный момент!
Community The Artsakh создал(а) эту петицию, адресованную UNESCO

EN FR / RU

Բոլորին և յուրաքանչյուրին։

Հայկական սրբությունները բազմիցս են ենթարկվել ինչպես մասնակի, այնպես և ամբողջական ավերման: Մեր ամենամեծ վախն այն է, որ նման գործողությունները կարող են կրկնվել, և աշխարհը կկորցնի իր պատմության մի զգալի մասը, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից բազմադարյա պատմության ընթացքում կերտած ճարտարապետական հուշարձանները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ մարդկության համար:

Պատմամշակութային ժառանգության օբյեկտները գնալով ավելի հաճախ են նորագույն պատմության հակամարտությունների կողմնակի զոհը դառնում։ Այսպիսով, օրինակ, Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ արդեն իսկ հին հուշարձաններ են տուժել. 2014 թ. ավերվեցին Մոսուլի Մարգարե Յունուս մզկիթն ու գրադարանը (ոչնչացվեցին մոտ 8-10 հազար գրքեր); 2015 թ. հողին հավասարեցվեցին հինավուրց Պալմիրա քաղաքի հնագույն շինություններն ու Բելի տաճարը։ Մի փոքր շուտ ՝ 2013-ի սեպտեմբերին, աշխարհը սարսռաց՝  իմանալով, որ ավերվեց Մաալուլայում գտնվող Սերգիոս և Բաքոս սրբերի հինավուրց քրիստոնեական եկեղեցին: Նման ճակատագիր բաժին հասավ և Նախիջևանին, որտեղ ոչնչացվեցին միջնադարյան խաչքարերը, որոնց կերտելու արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Ստեղծված իրավիճակի իրողությունները սպառնում են մի ամբողջ ժառանգության ցուցակի: Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական կառույցներից սրբավայրերից շատերը սկիզբ են առնում IV-V դարերից: Հանդիսանալով քրիստոնեության հենակետ, նրանք բազմիցս ենթարկվել են արշավանքների և ավերածությունների, բայց գոյատևել են մինչև այսօր, իսկ այժմ գտնվում են լիակատար ոչնչացման եզրին: 

Ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի ավելի քան հազար ճարտարապետական հուշարձանների միայն մի փոքր մասը, որոնք խնդրում ենք ընդգրկել Համաշխարհային ժառանգության ցուցակում.

●      Հինավուրց Տիգրանակերտ քաղաքի (Շախբուլագ) ավերակները, I դ. Մ.թ.ա
●      Ամարաս վանք, IV դ.
●      Դադիվանք (Խութավանք) IX-XIII դդ.
●      Անդաբերդի վանք և Անդաբերդ ամրոց, 854 և 1323 թթ.
●      Գտչավանք 1241 – 1249թթ.
●      Տող գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին,  XIII դ.
●      Սպիտակ Խաչ վանք Վանք գյուղում (Վանքասարի Սպիտակ խաչ) , XIV դ.
●      Կատարովանք (Կատարոյի վանք), XVII դ.
●      Շուշիի ամրոց, 1751 թ.
●      Շուշիի գորգերի թանգարան, 1810 թ.
●      Քրիստոսի Սուրբ Ամենափրկիչ տաճար (Ղազանչեցոց տաճար), 1858թ.

Իսկ նրանցից ոմանք արդեն գնդակոծվել են 2020 թ. Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի ժամանակ: Մենք խնդրում ենք ձեզ նպաստել հումանիզմի գաղափարների առաջխաղացմանը և սույն խնդրագիրը ստորագրել՝ այդ վայրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար։ Մենք հավատում ենք, որ համաշխարհային մշակույթի հուշարձանները ոչնչացումից պաշտպանելը հնարավոր է միջազգային կազմակերպությունների պրոտեկտորատի և չեզոքության կասկած չհարուցող փորձագետների հսկողության ներքո:

Խնդրում ենք սատարել մեզ այս կայքերի մեր, ձեր և ողջ մարդկության ապագա սերունդների համար փրկության գործում։ Համաշխարհային ժառանգության հնագույն մշակութային օբյեկտները պատերազմներից վեր են: 

0 людей подписали. Следующая цель: 35 000
Когда эта петиция соберет 35 000 подписей, она вероятнее всего станет одной из наиболее подписываемых на Change.org на данный момент!