

Սիրելի աջակիցներ, այս հանրագիրը հասավ իր հերթական կարևոր հաղթանակին: 2020թ. հուլիս ամսվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում և Ամուլսարի ծրագրում։ Կարելի է փաստել, որ ներկա դրությամբ Ամուլսարի ծրագրից դուրս են եկել բոլոր հիմնական ներդրողները, և մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն ու Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կոնպորացիան (ՄՖԿ), որոնք Լիդիանի քաղաքական հենարանն էին և որոնց հեղինակությանն ու «բարձր չափանիշներին» հղում էր անում ընկերությունը։
Շնորհավորում ենք բոլորիս:
Մեր հաջորդ կարևոր նպատակն է՝ ՊԱՀԱՆՋԵԼ, որ ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունն ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԻ 2016թ. նախորդ կոռումպացված կառավարության կողմից Ամուլսարի ծրագրին տրված դրական փորձաքննական եզրակացությունը: Այս նպատակով նոր հանրագիր ենք հրապարակել: Խնդրում ենք ստորագրել այն և հնարավորինս լայնորեն տարածել:
***
Dear supporters! This petition has won another big victory! The European Bank for Reconstruction and Development - one of the major funders of Lydian International - made it known that it has divested from Lydian and its Amulsar project. It is true to state that presently all the main investors have left Lydian. EBRD and IFC have been particularly important because they used to be the political support of Lydian which kept referring to the “high standards” of these financial institutions.
Our next goal is that the Armenian Ministry of Environment REVOKES its Positive Conclusion (PERMIT) on the Environmental Impact Assessment of the Amulsar project, granted to Lydian in 2016 by the former corrupt government of Armenia. For this purpose, we have started a new petition. Please, sign and share it!