Stop Mining in Amulsar.Don't finance Lydian International Ամուլսարի հանքը չի շահագործվելու

0 have signed. Let’s get to 10,000!


English below:         Cliquez ici pour la version en Français

Ստորագրե՜նք և տարածե՜նք այս դիմում-պահանջագիրը։ Կշեռքի նժարներին են դրված մի կողմից Ամուլսարում ոսկու շատ կասկածելի պաշարներից իբր թե սպասվող եկամուտները, իսկ մյուս կողմից մեր քաղցրահամ և հանքային ջրերի կարևորագույն պաշարների անվտանգությունը՝ Սևանա լիճ, Ջերմուկ, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ, Որոտան, Արփա և Դարբ գետեր։

Հայաստանի Հանրապետության ոչ լեգիտիմ վարչակազմը, միջազգային կապիտալի շահերը պաշտպանող մասնավոր և միջազգային հաստատությունների անմիջական մասնակցությամբ՝ տեղի չտալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ ահազանգերին, դիմադրությանն ու բողոքներին, շարունակում է առաջ մղել բուժիչ հանքային ջրերով հայտնի, առողջարանային և ընտանեկան հանգստի եզակի վայր համարվող Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։

Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը նախատեսել է ընդամենը 10 տարվա ընթացքում.

  • ապականել Ջերմուկի միջավայրն ու տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած հայտնի առողջարանային կենտրոնի իր համբավը,
  • հանքի թթվային ապարների դրենաժի արդյունքում վտանգել Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի խոշորագույն պաշար հանդիսացող Սևանա լիճը, ինչպես նաև Որոտան և Արփա գետերի ավազանները՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին,
  • վերացնել եզակի և վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների բնակատեղի ու էկոմիգրացիայի միջանցք համարվող Ամուլսարն՝ իր Արտավազդ, Տիգրան և Էրատո գագաթներով,  
  • ոչնչացնել Վայոց Ձորի զբոսաշրջային ու գյուղատնտեսական ներուժը,
  • խաթարել Ջերմուկի սոցիալական հյուսվածքը, զրկել կանանց զբոսաշրջային, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտում ներկայիս աշխատանքից ու մղել նրանց սեռական շահագործման շուկա,
  • անուղղակիորեն տեղահանել Գնդեվազ գյուղը, որից ընդամենը 1 կմ հեռավորության վրա նախատեսված է տեղադրել 120 հեկտար տարածք զբաղեցնող թունավոր ցիանիդի միջոցով ոսկու տարալվացման հարթակը՝ վերջում Հայաստանին «ընծայելով» ծանր և վտանգավոր մետաղներով հարուստ 100 միլիոն տոննա թունավոր թափոն։

Այս և փորձագետների կողմից բազմիցս նշված ու հաստատված շատ այլ աղետաբեր պատճառներով մենք՝ Հայաստանի և Երկիր մոլորակի էկոլոգիայով մտահոգ և առողջ միջավայրում ապրելու մեր իրավունքը պաշտպանող քաղաքացիներս, Հայաստանի անպատասխանատու պաշտոնյաներին, բնության և ներկա ու ապագա սերունդների գոյատևման հաշվին դրամական շահ ստացող հանքարդյունաբերողներին ուղղում ենք մեր հստակ ուղերձը՝ «Ո՛Չ ՄԻ ՆՈՐ ՀԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԸ ՉԻ՛ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ»:

Հայաստանի կառավարությունից պահանջում ենք վերանայել բնապահպանական հիմնավոր գնահատում չանցած և օրենքի ակնհայտ խախտումներով տրված թույլտվությունները և անհապաղ դադարեցնել այս գործընթացը։

Համաշխարհային Բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) պահանջում ենք դադարեցնել հանքի շահագործման համար խոստացված ֆինանսավորումը և ձերբազատվել օֆշորային գոտում գրանցված և որևէ հանքարդյունաբերական փորձ չունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության բաժնետոմսերից։ Նույնը պահանջում ենք նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD)։

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներով զբաղվող Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերություններից պահանջում ենք հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ֆինանսավորումից։

Մենք հաստատակամ ենք մեր պահանջներում և թույլ չե՛նք տալու Հայաստանի հերթական հանքարդյունաբերական ավերն ու էկոլոգիական, տնտեսական և կենսական այս սպառնալիքի իրագործումը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։

Ամուլսարի հանքի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ՝
http://www.armecofront.net/lrahos/amulsar/
http://ecolur.org/hy/news/amulsar/

Այս ստորագրահավաքը տարածելու համար կարճ հղում - http://bit.ly/2dnNKIr

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Լրացում․ 2017թ. մայիսին ՄՖԿ-ն վաճառեց իր բոլոր բաժնետոմսերը և ներկայումս այլևս Լիդիան ընկերության ծրագրի մեջ ներդրող չի հանդիսանում: ՄՖԿ-ն 2007թ.-ից ի վեր կատարել է $16.4 միլիոն դոլարի ներդրում Ամուլսարում Լիդիանի ոսկու հանքի ծրագրում և բաժնետիրական կապիտալ է ունեցել ընկերությունում մինչև 2017թ. մայիս ամիսը: 

Մեր նախաձեռնությանը միացել են հետևյալ կազմակերպությունները (այն կազմակերպությունները, որոնք կցանկանան միանալ, կարող են կապվել մեզ հետ` գրելով armecofront@gmail.com էլեկտրոնային փոստին)

1. Հայաստանի կանաչների միություն
2. Էկոլոգիական հասարակական դաշինք
3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
4. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
5. «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
6. «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ
7. «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
8. «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ
9. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
10. Հայաստանի կանաչների կուսակցություն
11. «Բիոսոֆիա» ՀԿ
12. «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
13. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
14. «Կայուն զարգացում՛» ՀԿ
15. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
16. Հայք նախագիծ - ԱՄՆ
17. moretreeslessassholes.org Բնապահպանական կայք - Բելգիա
18. «Իսպանահայերի միություն» - Բարսելոնա
19․ Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Փարիզի, Բելգիայի մասնաճյուղեր
20. «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպություն
21.«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
22. «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
23. «Շողեր միություն» ՀԿ
24. «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
25. Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ
26. «Մինասյան» Առողջապահական-բարեգործական հիմնադրամ
27. «Արմհայքինգ» քայլարշավային տուրիզմի կենտրոն» ՀԿ
28․ «Երկիր Ծիրանի» կուսակցություն
29․ «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ
30․ «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ
31․ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

---------

Armenia’s illegitimate government, with direct support of private and international institutions that protect the interests of international capital, ignoring numerous alarms of citizens of Armenia, as well as their opposition and complaints, continues pushing forward a gold mining project right next to one of Armenia’s unique health resort areas – Jermuk – famous for its mineral waters.

Within only 10 years “Lydian International” company registered in the UK’s offshore Jersey island plans to:

  • distort Jermuk’s environment and its reputation as a renown health resort obtained during the past decades,
  • endanger water resources such as Vorotan-Arpa-Sevan water tunnel, the biggest fresh water reservoir of the region- Sevan Lake, basins of Vorotan and Arpa rivers, Spandaryan and Kechut reservoirs as a result of acid mine drainage,
  • erase Amulsar with its Artavazd, Tigran and Erato mountaintops which are habitats for unique and endangered flora and fauna as well as are an eco-migration corridor,
  • bring an end to tourism and agricultural potential of Vayots Dzor region,
  • distort Jermuk’s social fabric, deprive its female population of their current jobs in tourism, healthcare and agriculture sector and push them to the market of sexual exploitation,
  • indirectly displace Gndevaz village, not far from which (just 1km away) the gold heap leach facility operating with toxic cyanide will be located on 120 hectares of land; as a result Armenia will be “presented” with 100 million tons of toxic waste rich with heavy and dangerous metals.

Because of these and other disastrous reasons verified by specialists, we, the citizens concerned about Armenia’s and Earth’s ecology who protect their right to live in a healthy environment, send our clear message to the irresponsible officials of Armenia, as well as miners with only monetary interests benefitting at the expense of nature and the survival of present and future generations – “NO NEW MINES IN ARMENIA: AMULSAR MINE WILL NOT BE EXPLOITED”.

We demand from Armenia’s government to reconsider the permissions given to this project with obvious violations of laws and with no thorough environmental impact assessment and stop the exploitation process of Amulsar.

We demand from World Bank Group member International Finance Corporation to cease promised funding for the exploitation of the mine and discard its shares from the offshore Lydian International company that has no experience in mining industry. We demand the same from the EBRD.

We demand from Orion Mine Finance and Resource Capital Funds to cease their financing of Amulsar gold mine project.

We are determined in our demands and we will not allow another mining disaster in Armenia and realization of this project that is a threat to ecology, economy and livelihoods. We are responsible for ourselves, for future generations and for nature.

To read more on Amulsar gold mine project:
http://www.armecofront.net/en/news/amulsar-expert-opinions-analysis-and-articles-2/
http://ecolur.org/en/news/amulsar/

To circulate this petition, here is the short link - http://bit.ly/2dnNKIr

Armenian Environmental Front (AEF) civil initiative

P.S.  IFC sold all of its shares in May 2017 and is no longer an investor in Lydian's gold mining project in Amulsar. Since 2007 IFC invested $16.4 million in Lydian's gold project in Amulsar and had shares until May 2017.

The following organizations have joined so far: (organizations that would like to join can contact us at armecofront@gmail.com)

1. Greens Union of Armenia
2. Environmental Public Alliance
3. "Environmental Public Society" NGO
4. "Ecological Academy" NGO
5. "The A.D.Sakharov Armenian Human Rights Protection Center" NGO
6. "Environmental Sustainability Assistance Center" NGO
7. "Jermuk Development Center" NGO
8. "Public Diplomacy" Charitable NGO
9. "Center for Community Mobilization and Support'' NGO
10. Green Party of Armenia
11. "Biosofia" NGO
12. "BLEJAN" Environmental, Social and Business NGO
13. Association “For Sustainable Human Development”
14. “Sustainable Development” NGO
15. "Martuni Women’s Community Council" NGO
16. Haik Project - USA
17. moretreeslessassholes.org environmental website - Belgium
18. "Asociación Armenios" - Barcelona, Spain
19. "Armenian Renaissance" Diaspora Movement's New York, Los Angeles, Paris, Belgium chapters
20. "Third Nature" NGO
21. Progress of Gyumri” CDCS NGO
22. “Center for Consumers’ Support” NGO
23. Shogher Union” NGO
24. “Armenian Constitutional Rights Protection Center” NGO
25. “Khariskh” NGO of Persons with Disability in Syunik
26. "Minasian" Health Charity Foundation NGO
27. "Armhiking" Tourism Center NGO
28․ “Yerkir Tsirani” Party
29․ "Young Engineers Association" NGO
30․ "Kiteboarding Development Centre" NGO
31. "Helsinki Citizens’ Assembly-Vanadzor" NGO

                                                     

 



Today: Armenian is counting on you

Armenian Environmental Front needs your help with “Stop Mining in Amulsar! Do not finance Lydian International! Ամուլսարի հանքը չի՛ շահագործվելու. դադարեցրե՛ք Լիդիանի ֆինանսավորումը”. Join Armenian and 7,897 supporters today.