Say NO to 1921 Moscow and Kars Treaties!

Petition Closed

This petition had 1,052 supporters

The Issue

    «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեկ տարի հետո՝ 2021թ. մարտի այս օրը, լրանում է  1921թ.  մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Պայմանագիր, որն առանց հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցության, որոշել է հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի ճակատագիրը՝ այն հանձնելով քաղաքական հողմամրրիկին: Պայմանագիր, որ հայ ժողովրդի նկատմամբ երբևէ իրականացրած անարդար, ստորացուցիչ, իր քաղաքական դաժանությամբ աննախադեպ գործարքներից է:

«Բարեկամության և եղբայրության պայմանագրի» կողմերը՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, օգտվելով հայ ժողովրդի ծանր կացությունից, հանցավոր համագործակցությամբ, մասնատեցին և տիրեցին հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասին՝ հայ ժողովրդին թողնելով իր պատմական հայրենիքի 1/10 մասը:

1921թ. Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով ռուսական կողմը Թուրքիային   զիջեց Կարսի նահանգը և Սուրմալու գավառը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց:

Պատմական երկու իրողությունները՝ Թուրքիայում Քեմալականների Ազգային Մեծ ժողովի ձևավորումը և 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունը, կործանարար հետևանքներ ունեցան Հայաստանի տարածքների և սահմանների համար:

«Քաղաքական լիգան», գնահատելով ռուս-թուրքական այդ գործարքի պատմաքաղաքական նպատակներն ու հետևանքները և ելնելով պատմական անհերքելի փաստերից, այսօր՝ 2020թ. մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագրի ստորագրումից  99 տարի անց, 

    հայտարարում է՝

- Ստորագրող կողմերն այդ քայլով շարունակեցին հայերի ցեղասպանության քաղաքականությունը՝  հայ ժողովրդին զրկելով իր պատմական հայրենիքից՝  խլելով այդ հայրենիքի կենսական  տարածքները:

- Փաստաթուղթը հանցավոր ակտ է մարդկության դեմ. դրա գործողությամբ կողմերը յուրացրեցին հայ էթնոսի բնօրրանի լայն հատվածներ:

- Պայմանագիրը հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ, ուստիև վաղեմության ժամկետ չունի և պարտադիր ենթակա է դատապարտման և վերանայման:

Մենք՝ հայ ժողովրդի զավակներս, Հայաստանում և ի սփյուռս աշխահի, մեր նախնիների ժառանգներն ենք և մեր պատմական հայրենիքի տարածքների իրավահաջորդները: Մենք պետք է ազգովին մերժենք հայ ժողովրդին պարտադրված հայ-թուրքական ստորացուցիչ սահմանները:

- Հայաստանի Հանրապետությունը  Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խնդիրը  պետք է ընդգրկի  համահայկական քաղաքական օրակարգում՝ համախմբելով հայկական ներուժը և կյանքի կոչելու հայկական գործոնը:

Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին, «Քաղաքական լիգան», դիմելով հայ ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում, կոչ է անում միավորվել համահայկական այս օրակարգի շուրջ՝ մերժելու մեր կենսական շահերը ոտնահարած, մեր օրրանից մեզ օտարած ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը:

      «Քաղաքական լիգան» կոչ է անում՝

- իրականացնել համահայկական, ժողովրդական  բողոքի գործողությունների շարք՝ կասեցնելու  մարտի 16-ի պայմանագրի գործունեությունը՝ «Ո՛չ 1921թ. Մոսկվայի պայմանագրին» նշանաբանով:

- Հայաստանի պետական մարմիններին՝ դառնալ ազգային այս կարևոր խնդրի լուծման դրոշակակիրը՝ ընդունել համապատասխան օրենսդրական ակտեր, պատրաստել միջազգային իրավական փաստաթղթեր՝ հետամուտ լինելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դատապարտմանն ու վերանայմանը:

    «Քաղաքական լիգան» հավաստում  է

- Մեր ներքին տարաձայնութունները չեն կարող  այնքան ուժեղ լինել, որ հաղթեն մեր հավաքական, միավորյալ ներուժին՝ չեղարկելու այդ  խայտառակ պատմական  պայմանագիրը:

- Միջազգային հանրությանը իրազեկել պայմանագրերի պատմական, իրավաքաղաքական  այն հետևանքների մասին, որոնք ճակատագրական դարձան հայ ժողովրդի մի քանի սերունդների համար:

- Այսօր առավել, քան երբևէ, մենք պետք է միասնական լինենք՝ ուղղելու պատմական անարդարությունը և վերակերտելու հզոր Հայաստան: Մենք հավատում ենք հայ ժողովրդի վճռականությանը՝ կենսագործելու իր  ազգային  նպատակներն ու շահերը:  

«Քաղաքական լիգան», այս հայտարարությամբ, որպես համահայկական  գործոողությունների մեկնարկ, նախաձեռնում է առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի:  

Կոչ ենք անում ստորագրահավաքին միանալ նաև առաջադեմ մարդկության ներկայացուցիչներին՝ անկախ ազգությունից, ռասայական և կրոնական պատկանելությունից, մաշկի գույնից:

Ռուս-թուրքական ամոթալի գործարքի 100-ամյակը դիմավորենք այն մերժող բազմահազար ստորագրություններով:

 «Քաղաքական լիգա»                                                                         16.03.2020թ.                                                                                                ք.Երևան

avatar of the starter
Political League / Քաղաքական լիգաPetition Starter

The Decision Makers

Progressive people
Progressive people
The World
Armenian Parliament
Armenian Parliament
Diaspora
Diaspora
All the countries

Petition Updates