Voting Rights for Armenian Expatriates

Petition Closed

This petition had 157 supporters

The Issue

Բաց նամակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Մեծարգո ՀՀ վարչապետ,

Մեծարգո պետական այրեր,

Թավշյա հեղափոխությունը տեղի ունցավ ուղիղ ժողովրդավարության միջոցով, որին անմասն չէր Սփյուռքի ամբողջ հայությունը։ Մենք ողջունում ենք հանրաքվեի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու  իշխանության քայլը, որը վերջապես հնարավորություն կտա ազատվել նախորդ իշխանության կամակատարներից եւ համարում ենք, որ հանրաքվեն ժողովրդի կամքը արտահայտող լավագույն ձևերից մեկն է։

ՀՀ քաղաքացիներից ձևավորված նոր Սփյուռքն արդյունքն է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀՀ-ում իշխող նախկին վարչակարգերի իրականացրած ապազգային եւ հայրենաթափությանը միտված քաղաքականության:  Պարտադրաբար արտագաղթած քաղաքացիներից խլվել է արտերկրում գտնվելու ժամանակ իրացնել ընտրական իրավունքը, մասնակցել ընտրական գործարկություններին, եւ մասնավորապես այս հանրաքվեին, ինչպես նաեւ քաղաքական կյանքի ապագա բոլոր ընտրություններին։

ժամանակային եւ տնտեսական խնդիրների պատճառով հատկապես հեռավոր երկրների ՀՀ քաղաքացիների համար, չնայած հաճախակի ՀՀ այցելելու փաստին, բավական դժվար խնդիր է մասնակցել յուրաքանչյուր ընտրական գործարկության՝ միայն այդ օրերին Հայաստան այցելելու միջոցով։ Ուզում ենք հիշեցնել, որ ժամանակին ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեցել են օտար երկրների իրենց բնակության վայրերում գործող դեսպանատներում ու հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում կատարել իրենց քաղաքացիական պարտքը եւ քվեարկել, սակայն այս իրավունքը խլվել է մեզանից:

Հրամայական պահանջ ենք համարում անհապաղ վերականգնել բոլոր նրանց իրավունքները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, հնարավորություն տալ նրանց ներգրավվել իրենց ընտրական իրավունքների իրացմանը, այդ իրավունքների վերականգմանը եւ հայրենիքի միասնական կառավարմանը ուղղված աշխատանքներին: ժամանակակից զարգացած աշխարհում երկրից դուրս գտնվելը ՀՀ քաղաքացիների համար չպետք է խոչընդոտ հանդիսանա իրացնելու իրենց ընտրական իրավունքը  միայն Հայաստան այցելելու միջոցով: Ի դեպ, եթե ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները կարող են քվեարկել՝ գտնվելով արտասահմանում եւ պարտադիր չէ նրանց Հայաստանում ներկա լինելը, ապա մենք՝ Սփյուքի ՀՀ քաղաքացիներս, նույնպես պետք է օգտվենք այդ իրավունքից։

Ուստի առաջարկում ենք հրատապ կարգով փոփոխություն մտցնել համապատասխան օրենքում, որտեղ հստակ կձևակերպվեն այն պայմանները, որոնք թույլ կտան արտերկրում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց մասնակցել իրենց հայրենիքի ապագայի կերտմանը ընտրական իրավունքի իրացման միջոցով, այն կազմակերպելով ՀՀ դեսպանատների եւ հյուպատոսական ներկայացուցիչների տարածքում։ Զրկված լինելով ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից, ուզում ենք փաստել, որ մենք տեր պետք է լինենք մեր իրավունքներին, ինչպես նաև մեր պարտականություններին։ Ցանկացած ՀՀ քաղաքացի ունի ե՛ւ նույն իրավունքը ե՛ւ նույն պարտականությունը։ Նոր Հայաստանում չպետք է լինեն միայն իրավունքներ կամ միայն պարտականություններ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ գտնվելու վայրից պետք է միաժամանակ լիարժեք իրացնի ե՛ւ իր իրավունքները ե՛ւ պարտականությունները։  

Խնդրում ենք մեզ վերադարձնել մեր ընտրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը՝ ՀՀ դեսպանատների եւ հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով։

«Կանադայի Քայլը» հայկական միություն
Կանադայում բնակվող ՀՀ քաղաքացիներ

avatar of the starter
Canada's MovePetition Starter

The Decision Makers

Petition Updates