Обновление к петицииՉեղարկել Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումըԹարմացում. Չեղարկել Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը
Narek AyvazyanYerevan, Армения
12 июл. 2022 г.

Նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով՝ տարածքի օտարման կասկածելի հանգամանքները, պատմամշակութային 20 տարբեր հուշարձանների գոյությունը, ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների աշխատանքների արգելումից հետո նախաձեռնողների հայտարարությունը, որ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները շարունակում են իրականացնել, Հանրագրի տեքստը փոփոխության է եթարկվել։

Այժմ պահանջում ենք, որպեսզի չեղարկեն նախագիծը, այլ ոչ թե կոչով ենք հանդես գալիս, որպեսզի կասեցնեն Հիսուսի արձանի կառուցումը Հատիս լեռան գագաթին։

Միացեք, տարածեք և դիմեք մեզ միացողներին, որ իրենք էլ նույն գործողություններն անեն, որպեսզի ավելի ընդգրկուն Հանրագրով հանդես գանք, և անհարժեշտության պարագայում՝ շուտափույթ չչեղարկելու դեպքում ներկայացնենք շահագրգիռ կողմերին։

Անհրաժեշտության դեպքում Էլեկտրոնային հարթակի գործողությունները կտեղափոխենք իրական հարթակներ և կդիմենք գործողությունների՝ կանցկացնենք հանրային քննարկումներ, հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև բողոքի ակցիաներ, որպեսզի պարտադրենք պետական և ոչ պետական ինստիտուտներին կատարել իրենց պարտավորությունները՝ չեղարկելու այս նախագծի իրականացումը։

Скопировать ссылку
WhatsApp
Facebook
Nextdoor
Эл. почта
X