Չեղարկել Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը

Проблема
Հաշվի առնելով Հայաստանում պաշտպանական և ավնտանգության խնդիրները, երկրում տիրող սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը, պետության և ժողովրդի առաջ ծառացած պատերազմի վտանգը:
Գիտակցելով Հիսուսի արձանի կառուցմամբ Հատիս լեռան էկոհամակարգի, շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ վնասվելու և վերանալու անդառնալիությունը: Ինչպես նաև տեղեկանալով, որ ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունները արգելել են աշխատանքներ իրականացնել, սակայն կառուցապատողը հայտարարել է, որ շարունակում է ենթակառուցվածքային աշխատանքների իրականացումը։
Կասկածի տակ առնելով պատմամշակութային բնական օբյեկտի՝ Հատիս լեռան տարածքի օտարման օրինականությունը։
Անընդունելի համարելով սեփական բիզնեսի զարգացման նպատակով Հայ ժողովրդի ստվար զանգվածի հավատքն ու զգացմունքները շահագործելը:
Տեղեկացված լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար արձանաշինության նման նախագծի անընդունելիությունը:
Պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և Հիսուսի արձանը Հատիս լեռան գագաթին կառուցումը նախաձեռնողներից չեղարկել նախագծի իրականացումը, որը չի համապատասխանում Հայաստանի մարտահրավերներին, պատիվ չի բերում Հայ գիտակից հանրույթին և ընդունելի չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները քննության առնեն տվյալ տարածքի օտարման և աշխատանքների իրականացման օրինականությունը, որոնք, ըստ մասնագիտական շրջանակների, կատարվել են ՀՀ օրենսդրության խախտումներով։
Հանրագիրը բաց է ինչպես քաղաքացիների, այնպես էլ խմբերի և միությունների համար:

Петиция закрыта
Расскажите о петиции
Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 10 июля 2022 г.