Ո՛չ խարդախությանը "Զվարթնոց" օդանավակայանում | Нет мошенничеству в аэропорту "Звартноц"

Проблема
↓ ТЕКСТ НА РУССКОМ ЯЗЫКЕ НИЖЕ ↓
ԲԱՑ ՆԱՄԱԿ. «Զվարթնոց» օդանավակայանի միջազգային կարգավիճակին անհամապատասխան տրանսպորտային սպասարկման վերաբերյալ
Ում՝
- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը
- Երևանի քաղաքապետարանին
- ՀՀ ներքին գործերի նախարարությանը
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրինությանը
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին
Թեմա՝ Չլիցենզավորված փոխադրողների գործունեության կանխման և Հայաստանի զբոսաշրջային հեղինակության պաշտպանության միջոցառումների մասին:
Դիմում.
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մեր երկրի հպարտությունն է: 2025 թվականին այն վերահաստատել է իր բարձր կարգավիճակը՝ արժանանալով ASQ Customer Experience Awards մրցանակին որպես «Եվրոպայի լավագույն օդանավակայան» և «Ամենանվիրված անձնակազմ ունեցող օդանավակայան»:
Սակայն այս հեղինակավոր կարգավիճակը և Հայաստանի հյուրընկալ մթնոլորտը խաթարվում են հյուրերի՝ երկիր ժամանելու առաջին իսկ րոպեներին՝ ժամանման գոտում չլիցենզավորված փոխադրողների քաոսային և հակաիրավական գործունեության պատճառով:
Խնդրի նկարագրությունը․
Տերմինալի ելքի մոտ պարբերաբար գործում են անձանց խմբեր, որոնք մասնավոր ուղևորափոխադրումներով զբաղվելիս հաճախ կիրառում են խարդախ սխեմաներ: Օգտվելով լեզվական պատնեշից և զբոսաշրջիկների շփոթմունքից՝ նշյալ անձինք.
Մանիպուլացնում են ծառայության արժեքը: Նշում են գինը՝ չհստակեցնելով արժույթը, իսկ ուղևորության վերջում պահանջում են վճարում ռուսական ռուբլով կամ ամերիկյան դոլարով՝ ՀՀ դրամի նկատմամբ 1:1 փոխարժեքով:
Նրանք թաքցնում են սակագնի պայմանները․ տեղ հասնելուն պես հայտարարում են, թե հնչեցված գումարը «մեկ կիլոմետրի արժեքն էր»՝ վերջնական գինը ուռճացնելով 3-10 անգամ:
Դրսևորում են անպատշաճ վարքագիծ: Այս անձանց աշխատանքն ուղեկցվում է կոպտությամբ, տարրական բարեկրթության բացակայությամբ և չափազանց "կպչուն" սպասարկմամբ, որ վերածվում է կոշտ հոգեբանական ճնշման:
Նման միջադեպերը ոչ միայն հակաօրինական են, այլև լուրջ վնաս են հասցնում երկրի ընդհանուր մթնոլորտի մասին առաջին տպավորությանը՝ հյուրերի մոտ ստեղծելով վտանգի և խաբվածության զգացում՝ սպասված ջերմության փոխարեն:
Առաջարկվող միջոցառումներ.
«Եվրոպայի լավագույն օդանավակայան» բարձր տիտղոսը պարտավորեցնում է ունենալ համապատասխան մակարդակի սպասարկում: Մենք առաջարկում ենք.
1. Տեղեկատվական թափանցիկություն (բազմալեզու մոտեցմամբ).
Ժամանման գոտու ելքի մոտ տեղադրել տեսանելի տեղեկատվական վահանակներ մի քանի լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն), նշել դեպի Երևանի կենտրոն ուղևորության միջին ֆիքսված արժեքը՝ ՀՀ դրամով:
Տեղադրել տաքսի ծառայությունների պաշտոնական հավելվածների QR-կոդերը՝ հստակ պարզաբանմամբ. «Հավելվածի նշած գինը վերջնական է»:
2. Ենթակառուցվածքային լուծումներ.
Հանրային տրանսպորտի կանգառի գոտիները և տոմսերի վաճառքի տերմինալները դարձնել առավելագույնս տեսանելի (հստակ նավիգացիա, լուսային ցուցանակներ):
Ապահովել ավտոբուսի տոմսերը արտասահմանյան բանկային քարտերով (Visa/Mastercard) գնելու հնարավորություն անմիջապես օդանավակայանում, որպեսզի կանխիկ դրամի բացակայությունը զբոսաշրջիկին չդարձնի անօրինական փոխադրողների պատանդ:
3. Անվտանգություն և իրավական կարգ.
Կազմակերպել ոստիկանության աշխատակիցների մշտական ներկայություն ելքի գոտում՝ քաղաքացիներին անհանգստացնելու դեպքերը անհապաղ կանխելու և կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ խստացնել լիցենզավորման կանոնների պահպանման վերահսկողությունը օդանավակայանի տարածքում:
Եզրակացություն.
Անթույլատրելի է, որ անբարեխիղճ անձանց անձնական շահերը վնաս հասցնեն պետության հեղինակությանը: Կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին պաշտպանել «Զվարթնոցի» կարգավիճակը և ըստ արժանվույն ապահովել Երևան այցելող հյուրերի անվտանգությունը։
_______________________
ОТКРЫТОЕ ПИСЬМО: О несоответствии транспортного сервиса международному статусу аэропорта «Звартноц»
Кому:
- Инспекционному органу градостроительной, технической и пожарной безопасности РА
- Министерству территориального управления и инфраструктур РА
- Мэрии города Еревана
- Министерству внутренних дел РА
- Руководству ЗАО «Международные аэропорты «Армения»
- Комитету по туризму Министерства экономики РА
Тема: Меры по пресечению деятельности нелицензированных перевозчиков и защите туристического имиджа Армении.
Обращение
Международный аэропорт «Звартноц» — гордость нашей страны. В 2025 году он подтвердил свой высокий статус, став лауреатом премии ASQ Customer Experience Awards как «Лучший аэропорт Европы» и за «Самый преданный своему делу персонал».
Однако этот престижный статус и атмосфера гостеприимства Армении разрушаются в первые же минуты пребывания гостей в стране из-за хаотичной и противоправной деятельности нелицензированных перевозчиков в зоне прилёта.
Описание проблемы
На выходе из терминала систематически действуют группы лиц, занимающихся частным извозом с применением мошеннических схем. Пользуясь наличием языкового барьера и растерянностью туристов, данные лица:
Манипулируют стоимостью: Называют цену, не уточняя валюту, а в конце поездки требуют оплату в рублях или долларах по курсу 1:1 к драму.
Скрывают условия тарификации: По прибытии заявляют, что озвученная сумма была «ценой за один километр», завышая итоговую стоимость в 3–10 раз.
Демонстрируют неподобающее поведение: Работа данных лиц сопровождается грубостью, отсутствием элементарных манер и навязчивым сервисом, переходящим в жёсткое психологическое давление.
Подобные инциденты не только нарушают закон, но и серьёзно ухудшают первое впечатление об атмосфере страны в целом, создавая у гостей чувство опасности и обмана вместо ожидаемого радушия.
Предлагаемые меры
Высокий титул «Лучшего аэропорта Европы» обязывает к соответствующему уровню сервиса. Мы предлагаем:
1. Информационная прозрачность (многоязычный подход):
Установить на выходе из зоны прилёта заметные информационные стенды на нескольких языках (армянском, английском, русском, французском) с указанием средней фиксированной стоимости поездки до центра Еревана в драмах.
Разместить QR-коды официальных агрегаторов такси с чётким пояснением: «Цена в приложении — окончательная».
2. Инфраструктурные решения:
Сделать зоны остановки общественного транспорта и терминалы продажи билетов максимально заметными (яркая напольная навигация, световые указатели).
Обеспечить возможность оплаты билетов на автобус иностранными банковскими картами (Visa/Mastercard) непосредственно в аэропорту, чтобы отсутствие наличных драмов не делало туриста заложником нелегальных перевозчиков.
3. Безопасность и правопорядок:
Организовать постоянное присутствие сотрудников полиции в зоне выхода для немедленного пресечения навязчивого приставания к гражданам и разрешения конфликтных ситуаций.
Совместно с Министерством территориального управления и инфраструктур ужесточить контроль за соблюдением правил лицензирования в зоне аэропорта.
Заключение
Недопустимо, чтобы личные интересы недобросовестных лиц наносили ущерб репутации государства. Мы призываем ответственные ведомства защитить статус «Звартноца» и обеспечить гостям Еревана безопасность, которую они заслуживают.

109

Адресаты петиции
Петиция создана 9 марта 2026 г.