Անհապաղ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ Էրդողանին և Ալիևին

This petition had 86 supporters

The issue

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ, միանգամայն անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համընդհանուր զինադադարի կոչը, ալիևյան Ադրբեջանը, Էրդողանի Թուրքիայի օժանդակությամբ, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր հրետանի, տանկեր, օդային ուժ և հրթիռներ: Զինվորականների և քաղաքացիական բնակչության շարքերում արդեն իսկ կան ավելի քան հարյուր վիրավորներ և տասնյակ զոհեր, այդ թվում՝ առնվազն մեկ երեխա:  

Այս հարձակումն աննախադեպ է օգտագործվող ռազմական տեխնիկայի ծավալով և քանակով: Հասկանալի է, որ առաջնագծի  ողջ երկայնքով ներգրավվելու համար անհրաժեշտ է եղել իրականացնել կանխամտածված քայլեր և զինված ուժերի ու ծանր տեխնիկայի ռազմավարական տեղաշարժ, ինչը ենթադրում է, որ սա չէր կարող լինել հայկական ագրեսիային հակազդող գործողություն:  Սա ակնհայտորեն Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում է, որը սնուցվում/խրախուսվում է Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությամբ և միջազգային հանրության զգուշավոր դիրքով, որը վճռականորեն հետամուտ չի լինում բանակցությունները շարունակելու պահանջին:  Բացի այդ, Ադրբեջանն օգտագործում է առկա տեղեկատվության պակասը՝ մեդիա քարոզչության միջոցով ստեղծելով ընկալում, թե հայկական կողմն է նախահարձակ եղել:  Մի շարք վկայություններ կան այն մասին, որ Թուրքիան Սիրայից և Լիբիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ պատերազմում վերջինիս օգնելու համար: Այն նաև Ադրբեջանին օժանդակում է զենքով և թուրքական անօդաչու սարքերով:

Մենք կարծում ենք, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում է  ահաբեկչությանն ու դրա տարածմանը և տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ է հետապնդում: Նաև կարծում ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին ու համարժեք կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են դուրս գալ հակամարտության գոտու սահմաններից՝ հանգեցնելով լուրջ վայրագությունների և հումանիտար ճգնաժամի տարածաշրջանում, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով.

Դատելով տարածաշրջանի մյուս հակամարտություններից, որտեղ Թուրքիան իրականացրել է ռազմական գործողություններ, հնարավոր է ակնկալել անվերահսկելի զինված բախումներ՝ զինյալ խմբերի, և դրանցից առավել վտանգավորների՝ Իսլամական պետության խմբերի ներգրավմամբ: Այս տարածաշրջանը երկար ժամանակ ծայրահեղական զինյալ խմբերի աչքի թիրախն է եղել, և եթե ներկայիս սրացումը վերհսկողությունից դուրս գա, ոչ ոք ապահովագրված չի լինի մարդասիրական իրավունքի սկզբունենրի կատարյալ անտեսումից և Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի քաղաքացիական բնակչության համար անկանխատեսելի զարգացումներից:

Միջազգային հանրությունը պետք է գործի հենց հիմա՝ ի պաշտպանություն հիմնարար իրավունքների և առաջին հերթին տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կյանքի և արժանապատվության իրավունքի: 

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք Թուրքիայի օժանդակությամբ՝ ադրբեջանական ռեժիմի ագրեսիան և դիմում ենք միջազգային հանրությանը: Պահանջում ենք հստակ քայլեր, որոնք կլինեն ավելին, քան հայտարարությունները, կկիրառեն պատժամիջոցներ և այլ միջոցներ՝ ռազմատենչ կողմին բանակցությունների սեղանին վերադարձնելու համար: Այժմ չգործելը լի է անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանի և առհասարակ աշխարհի համար:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ինչպես հարկն է պաշտպանել Մարդու իրավունքներն ու անվտանգությունը:

Կոչ ենք անում Եվրոպայի Խորհրդին գործել՝ ի պաշտպանություն Մարդու իրավունքների:

Կոչ ենք ՆԱՏՕ-ին հանրայնորեն դատապարտել իր անդամ երկրի՝ Թուրքիայի արարքը և անհապաղ միջոցներ ձեռնարկել վերջինիս կանգնեցնելու համար:

Կոչ ենք անում Եվրոպական Միությանը հանդես գալ Եվրոպայի և իր հարևանության խաղաղության ու կայունության պաշտպանությամբ:

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին հրատապ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ռեժիմի ագրեսիայի վերջը տալու և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: 

avatar of the starter
Lusine KharatyanPetition starter

The Decision Makers

Միացյալ Ազգերի Կազմակերպություն
Միացյալ Ազգերի Կազմակերպություն
Եվրոպայի Խորհուրդ
Եվրոպայի Խորհուրդ
ԵՄ
ԵՄ
ՆԱՏՕ
ՆԱՏՕ
ԵԱՀԿ Մինսկի խումբ
ԵԱՀԿ Մինսկի խումբ

Petition Updates