Հայաստանի կրկեսն առանց կենդանիների / Animal-Free Circuses in Armenia

0 людей подписали. Следующая цель: 5 000


Այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը: Մի շարք տեղական բնապահպանական կազմակերպություններ և բնապահպաններ արդեն ներկայացրել են իրենց տեսակետն ու դեմ արտահայտվել կենդանիների շահագործմանը ՀՀ կրկեսում՝ ներկայացնելով բազմաթիվ գիտական հիմնավորումներ և առաջարկներ: Այժմ ստեղծված է բացառիկ հնարավորություն ներկայացնելու նաև հանրային արձագանքը այս երևույթի նկատմամբ: Յուրաքանչյուր ձայնը կարևոր է, և սա գուցե այն բացառիկ հնարավորությունն է, որն այսուհետ վերջ կդնի կենդանիների տանջանքներին կրկեսներում և չի խրախուսի առանձնակի դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ: Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալ հնարքների լայն հնարավորությունները` Հայաստանում կրկեսն առանց կենդանիների չի կորցնի իր հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում, այլ ընդհակառակ՝ կնպաստի ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացմանը բոլոր հարթակներում։

Ավելի քան 100 երկիր արգելել կամ սահմանափակել է կրկեսում կենդանիների շահագործումը, դրանց թվում են՝ Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը և հարևան Իրանը:

Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու ՀՀ Ազգային ժողովին՝ արգելել կենդանիների շահագործումը ՀՀ-ում գործող կրկեսներում:

Կենդանիները ծաղրածուներ չե՛ն:

Արգելքի պատճառները բազմաթիվ են.

  • Կրկեսը չի իրականացնում վայրի կենդանիների հետ կապված գիտական կամ կրթական որևէ գործառույթ, չունի կենդանու պահպանման առաքելություն, և ուղղորդվում է բացառապես շահույթ ստանալու նկատառումով
  • Կենդանիների վարժեցումն իրականացվում է առանձնակի դաժանությամբ, քանի որ ժամկետները սուղ են, իսկ տոմսերը՝ վաճառված
  • Կենդանիներին ստիպում են կատարել հնարքներ, որը կենդանին չէր կատարի իր բնական միջավայրում՝ վառվող օղակների միջով թռչելը, մեկ կամ երկու ոտքի վրա կանգնելը, զգեստով պարելը
  • Կենդանիներին պահում են փոքր արկղերում ու նեղ վանդակներում, չեն ապահովում կենդանիների պահման նվազագույն անհրաժեշտ պայմանները
  • Կրկեսում չեն ապահովվում կենդանու տարիքային առանձնահատկությունները, իսկ  բեմադրական տարիքն անցած կենդանիներից անմիջապես ազատվում են
  • Կենդանիների շահագործումն զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ
  • Կենդանիների շահագործումը զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ
  • Կենդանու հարձակման կամ փախուստի դեպքում ապահովված չէ այցելուների  անվտանգությունը
  • Վայրի բնության մեջ մարդ – կենդանիներ հարաբերություններում մարդը գերակա դիրք չունի գիշատիչների և մեծ կաթնասունների նկատմամբ: Որպես կանոն հակառակն է
  • Կենդանուց մարդուն և հակառակը փոխանցվող հիվանդությունները հնարավոր չէ կանխարգելել

Animal-Free Circuses in Armenia

As Armenia’s Law on Fauna is being re-drafted, there is an exceptional opportunity to ban the exploitation of wild animals for human entertainment and business profits in the country. 

Public demand for cruelty-free circuses continues to grow as a number of local environmental NGO’s and environmentalists advocate against using animals in circuses presenting loads of scientific justifications & welfare considerations as solid arguments. 

As we look into the future, we see all circuses moving to non-animal productions. Over the last years, performing animal acts have begun to be a thing of the past and there are loads of exciting and innovative productions that dazzle audiences without animal acts.

Every vote matters and today we have a unique chance to vote that will put an end to animal sufferings in another circus of the world.  

This decision will also help Armenia improve its reputation on all levels of international platforms.  

Because of concerns about animal mistreatment and public safety, a growing number of countries banned or restricted the use of animals in circuses, such as Austria, Croatia, Greece, Ireland, Italy, Scotland, India, and Iran.

The main reasons for the ban are shortlisted below:   

  • Nowhere in the world circuses held any educational or scientific function or mission to preserve wildlife,  and the only purpose of holding wild animals is the business gain.
  • To force animals to perform circus trainers abuse them with painful tools of the circus trade, because the time is limited, whereas tickets are sold out for the show.
  • Animals are forced to perform tricks they’d never do on their own, such as jump through hoops, or balance on a pedestal, or wear costumes while dancing because they want to. They perform these and other difficult tricks because they’re afraid of what will happen if they don’t.
  • There’s no relief as animals are held caged and chained in basements, and none of the minimum welfare considerations are met.
  • Animals that are already “too old” to perform never retire, rather their owners take measures to get rid of them immediately as there’s no further use of such animals. 
  • Animal exploitation for human entertainment has nothing to do with ecological education and cannot deliver a message of loving & protecting nature & wildlife.
  • Such cruel animal scenes negatively affect the mental health of children and promote cruel attitudes towards every living being in the world.
  • As practices show, public safety is never granted in circuses in case of animal attack or escape, which happens quite frequently all over the world.
  • The human being is not a dominant species in the Animal kingdom and does not hold a dominant position against lions, tigers, or other mammals, thus the circus distributes the wrong educational message to the younger generation.   
  • It’s practically impossible to prevent a number of zoonoses spread in circuses as there’s no state control over transmission or animal vaccinations.