Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ՀՀ-ում փակել facebook​.​com հասանելիություն

Эта петиция собрала 186 подписантов

Проблема

Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ քաղաքացիները պատերազմական գործողությունների, մարտական դիրքերի և զինվորների գտնվելու մասին  մեծ քանակությամբ տեղեկություն են տեղադրում facebook.com կայքում, որը թշնամին օգտագործում է  որպես հետախուզական տեղեկատվություն: Նմանատիպ գործողությունները մեծապես վտանգում են զինվորների կյանքը, տակտիկական ռազմավարությունները և կարող են հանգեցնել մարտավարական պարտությունների և մահերի:

Բացի այդ, ինչպես արտաքին թշնամու, այնպեն էլ ներքին խառնակիչների համար տվյալ սոցիալական ցանցը ծառայում է մեծաքանակ ապատեղեկատվություն տարածելու, խուճապ հրահրելու և տարածելու համար, որը քաղաքացիները փոխանցում են ռազմաճակատին՝ խափանելով ռազմական գործողությունները:

Որպես շարքային ՀՀ քաղաքացի, ես դիմում եմ ՀՀ կառավարությանը Արցախում պատերազմական գործողությունների ողջ ընթացքում արգելափակել ՀՀ տարածքում facebook.com կայքին հասանելիությունը, և տալիս եմ իմ համաձայնությունը facebook.com  կայքին հասանելիության իրավունքից ինձ զրկելու:  

avatar of the starter
Meline MuradyanАвтор петиции

Новости этой петиции