Դադարեցրեք տեղափոխել աշխատանքային երկուշաբթի օրերը մոտակա շաբաթ օրը

The Issue

Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և ՀՀ քաղաքացիները իրենց կենսագործունեության ընթացքում չպետք է ստիպված լինեն առաջնորդվել եկեղեցական տոներով:

Յուրաքանչյուր ոք ազատ է այցելել կամ չայցելել իր հարազատի շիրիմին և դա անել իր համար հարմար ցանկացած օր և դրա համար ՀՀ կառավարության կողմից հատուկ օրեր պարտադրելը ողջամիտ և տրամաբանական չէ, առավել ևս այդ օրերը դարձնելով` ոչ աշխատանքային:

Աշխատանքային օրերի տեղափոխությունը նաև տնտեսապես է վնասաբեր, քանի որ քաղաքացիները ո՛չ այդ օրն են աշխատում, ո՛չ էլ ամբողջ ծավալով` տեղափոխված շաբաթ օրը: Եթե հաշվի առնենք, որ տարեկան 5 օր տեղափոխվում են մոտակա շաբաթ օրը և փաստացի քաղաքացիները այդ 5 օրվա փոխարեն աշխատում են մոտ 2,5 օր ու տարվա մեջ կա 260 աշխատանքային օր, ապա ստացվում է գալիս, որ մենք կորցնում ենք այդ աշխատանքային օրերի 1%-ը:

Շատ հայաստանյան կազմակերպություններ գործընկերային հարաբերություններ ունեն արտասահմանյան կազմակերպությունների հետ և աշխատանքային օրերի տեղափոխությունը խոչընդոտում է նրանց բնականոն աշխատանքին:

Ուստի հորդորում ենք Ձեզ դադարեցնել աշխատանքային երկուշաբթի օրերի տեղափոխումը դեպի մոտակա շաբաթ օրը և չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 13.12.2012թ. թիվ 1558-Ն որոշումը:

This petition had 353 supporters

Petition Updates

Share this petition

Petition created on July 8, 2013