Կոչ ՀՀ վարչապետ պր Նիկոլ Փաշինյանին

2,996

The Issue

Մենք, ներքոստորագրյալներս, կոչ ենք ուղղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով ակտիվ կերպով հետևել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների գործերի քննմանը և իրականացնել փետրվարի 19-ից հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի առաջարկած միջոցները, դրանք են`

  • Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը գերխնդիր հռչակել:
  • Մամուլի ասուլիս հրավիրել՝ արծարծելու այս հարցը:
    Խնդրել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) դիտորդներ ուղարկել տեղի ունեցող դատավարություններին:
  • Խնդրել Բաքվում դեսպանատներ ունեցող ՀՀ բարեկամ պետություններին դիտորդներ: ուղարկել դատավարության նիստերին:
  • Քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:
  • Աջակցություն հայցել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Եվրոպական Միությունից:
  • Շարունակել Ադրբեջանի նկատմամբ հարուցված դատական գործերը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
  • Օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից: 

 

avatar of the starter
Lori YPetition Starter

Supporter Voices

Petition Updates

Share this petition

Petition created on March 7, 2025