Դատական հայց ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի

Проблема

1995թ-ին Հ.Հ. Ազգային ժողովի որոշման համաձայն հանրաքվեի դրվեց ավտորիտար պետական կառավարման համակարգ ներկայացնող Սահմանադրության նախագիծ: Այն հակասում էր պետական իշխանության տարանջատման և հակակշիռների հաստատման ժողովրդավարական սկզբունքներին, ինչպես նաև Սահմանադրության անհերքելի և փոփոխման ոչ ենթակա 1-ին և 2-րդ հոդվածներին, որոնք չնայած բոլոր անօրինականությունների մնացին անփոփոխ: Այդ նախագծով պետության ողջ կառավարումը կենտրոնացվում էր Հ.Հ. նախագահի և որոշ չափով Ազգային ժողովի մեծամասնության ձեռքում: Հ. Հ քաղաքացիները զրկվում էին հանրաքվե նախաձեռնելու իրենց իրավունքից, որը ամրագրված էր Հայաստանի Հանրապետության հռչակագրում և 1991թ-ին օրենքի տեսքով ամրագրված էր և հաստատված Գերագույն խորհրդի կողմից: 2-րդ հոդվածում, որը այլ կերպ չէին կարող այդ ժամանակահատվածում ձևակերպել, նշվում է՝ «ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:» Պարզ նշվում է, որ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրականացնում է իր իշխանությունը, և միայն այդ ձևակերպումից հետո է միայն գրված սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Ինչը նշանակում է, որ հանրաքվե նախաձեռնելու քաղաքացիական իրավունքը նույնիսկ սահմանադրությամբ չի կարող արգելվել, կամ կասեցվել: Հայաստանի քաղաքացիները, շնորհիվ որոշ քաղաքական ուժերի և անհատ գործիչների բացատրական աշխատանքի, ներկայացված Սահմանադրության նախագիծը չընդունեցին: Քվեարկությունը օրենքի խախտումով երկարացվեց երկու ժամով, որի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց կեղծել քվեարկության արդյունքները: ժողովրդի ձեռքից խլվեց իշխանությունը, զրկելով քաղաքացիներին իրենց իսկ երկրում ազդելու քաղաքական, տնտեսական, իրավական և այլ գործընթացների վրա: Ժողովուրդը երկրի տիրոջ կարգավիճակից, որը ձեռք էր բերել Արցախյան Շարժման արդյունքում, վերածվեց իշխանությունը զավթած պետական պաշտոնատար անձանց ենթակա խավի: Երկիրը 100 տարով ետ շպրտվեց և ենթարկվեց թալանի: Հաղթանակած ժողովուրդը զրկանքների ու տանջանքների, անարդարության ու իրավազրկության միջով անցնելով, աստիճանաբար կորցրեց իր հավատը արդարության. իրավահավասարության և ապագայի հանդեպ, մինչդեռ այդ հնարավորությունից օգտվելով ձևավորվեցին օլիգարխներ: Հավատի կորուստը ապագայի հանդեպ հանգեցրեց մեզ համար ահռելի չափերի հասնող արտագաղթի: Իշխանության զավթման արդեն հաջորդ տարում 1996 թ-ին հնչեց անկեղծ խոստովանություն, որ եթե նույնիսկ քաղաքացիների 100% -ը այլ որոշում կայացնեն, միևնույն է իշխանությունը չենք հանձնի: Առ այսօր բոլոր ընտրությունները և հանրաքվեները առանց կեղծիքների չեն կայացել: Այդ դեպքերից հետո անցել է 18 տարի, բայց մինչ այժմ ոչ ոք պատասխան չի տվել: Ցանկացած պետության և ազգի համար ամենածանր հանցագործությունը՝ դա իշխանության զավթումն է: Այնինչ այդ հանցանքի մասին խոսելը, արտահայտվելը և քաղաքացիների դատին այն ներկայացնելը դարձել է անհնարին, քանի որ Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցները երկաթյա վարագույրով փակել են այդ թեման: Եվ քանի դեռ պետական կառավարման համակարգը չի փոխվել, ժողովուրդը չի վերահաստատվել, որպես երկրի տեր, խոսել արդարության, իրավահավասարության, օրենքի գերակայության մասին առնվազն միամտություն է: Պետական ծառայողները, սկսած ամենաբարձր պաշտոնից, քանի դեռ իշխողից չեն վերածվել ժողովրդի ծառայի, այսինքն քանի դեռ նրանք հնարավորություն կունենան խուսափել պատասխանատվությունից, այդքան ժամանակ, անկախ նրանից, թե ով կլինի նախագահ, կամ որ կուսակցությունը կլինի Ազգային ժողովում մեծամասնություն, անիմաստ է խոսել իրավական պետության, ժողովրդի հավատի վերականգման մասին: Այս խնդիրը կարող է լուծվել միմիայն նոր սահմանադրության ընդունմամբ:

avatar of the starter
Aghasi ManukyanАвтор петиции
Эта петиция собрала 7 подписантов

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 5 августа 2013 г.