ՊԱՀԱՆՋ | ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ
Проблема
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Ձեզ ենք դիմում որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր և պետության գլուխ։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանը ներկայումս կալանավորված է, ինչն անմիջականորեն կապված է նրա ազատ խոսքի իրավունքի իրացման հետ։ Ներկա նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է ատելության խոսք, որն ուղղված է եղել բռնի տեղահանված անձին։ Այդ խոսքը մինչ օրս մնում է չդատապարտված։ Միջադեպը ավարտվել է Օսիպյանի ձերբակալմամբ, որից հետո դատարանը կալանավորել է նրան 2 ամսով։
Այժմ քաղաքացի Օսիպյանը կալանավայրում բոլորում է հացադուլի 14-րդ օրը՝ պահանջելով, որ իրեն վիրավորած անձը հրապարակային ներողություն խնդրի։ Հացադուլի հետ կապված՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։
Քանի որ Դուք առաջնորդվում եք բացառապես համապետական և համազգային շահերով, պահանջում ենք՝
- Հանդես գալ հրապարակային ուղերձով՝ քարոզարշավում ատելության խոսքը դատապարտելու և զսպելու վերաբերյալ։
- Ներկայացնել երաշխավորություն ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու և նրա ազատ խոսքի սահմանադրական իրավունքը վերականգնելու համար։

50

Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 2 июня 2026 г.