Actualización de la peticiónԱմուլսարում հանք չի՛ լինելու / No Mining in Amulsar! Don't Finance Lydian!Russian backed "Eurasian Development Bank" provides funds for resuming the Amulsar gold project
Arm EcofrontYerevan, Armenia
2 mar 2023

հայերենը՝ ներքևում

Spring comes with new challenges.

The government of Armenia signed a tripartite memorandum of understanding (MoU) with the Russian led "Eurasian Development Bank" (EDB) and "Lydian Armenia" about resuming Amulsar gold mining construction which was stopped thanks to public resistance in 2018. The EDB committed to lending $100 million; and another $50 million will be secured from a local bank (not named yet), and additional $100 million will be invested from other sources. Furthermore, according to the MoU the government or Armenia receives 12.5% of the company shares in return for securing the deal from a number of risks. Interestingly, during all those years the UK and US have been lobbying for mining in Amulsar as an important Western investment project. 

With our joint efforts we can stop the revival of this dangerous zombie project. Please, sign and share the statement of the Armenian CSOs. Keep sharing and signing this petition. Amulsar will stay strong!

***

Գարունը սկսվեց նոր մարտահրավերով։

Հայաստանի կառավարությունը եռակողմ պայմանագիր կնքեց Լիդիան Արմենիա ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ, որով մեծամասամբ ռուսական կապիտալ ներկայացնող այս բանկը $100 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրում Ամուլսարի ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերսկսման համար։ Եվս $50 միլիոն դոլար պատրաստվում է ներդնել տեղական բանկ (որի անունը չի նշվում), $100 միլիոն էլ ներդրվելու է այլ աղբյուրներից։ ՀՀ կառավարությունը ստանում է ընկերության բաժնետոմսերի 12.5%-ի սեփականությունը, որի դիմաց երաշխավորելու է որոշակի ռիսկերի չեզոքացումն այս հանքային ծրագրի համար։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան լոբինգ էին անում Ամուլսարում ոսկու հանքի շահագործման օգտին՝ ներկայացնելով այն որպես արևմտյան խոշոր ներդրումային ծրագիր։ Մինչդեռ տեսնում ենք, որ որպես ֆինանսավորող է հանդիսանում ռուսական կապիտալ ներկայացնող բանկ։ 

Կարող եք ծանոթանալ և միանալ այս հայտարարությանը և տարածել այն ձեր ցանցերով։ Շարունակե՛ք նաև տարածել ու ստորագրել այս հանրագիրը։ Ամուլսարը սար է մնալու։ Միասնական ուժերով մենք անպայման կկարողանանք կանխել այս վտանգավոր ծրագրի գործարկումը։

 

Copiar enlace
WhatsApp
Facebook
X
Email