

հայերեն տեքստը՝ ներքևում
Read our letter to big capital owners and businessmen in the Armenian Diaspora and help spread the word.
The global COVID-19 pandemic has led to a health and economic crisis all over the world, necessitating new priorities. However, many entities are on the rise to exploit this crisis for their own gain. The old-worn economic rhetoric about boosting the primitive and unperceptive extractive industry has started circulating in Armenia.
This pandemic is making life-sustaining economic sectors, such as agriculture, food production, health maintenance and recovery, eminent. Our struggle for Amulsar is an embodiment of all these priorities, and this is the reason why we find it important to make this call right now.
Weeks ago we attempted to publish this open letter in the Armenian Weekly, a Diaspora based media with a large readership among American and Canadian Armenians, but received a rejection, therefore, we have to use other media in order to reach readers and will be grateful if you spread the word, too.
***
Կարդացե՛ք մեր նամակը հայկական սփյուռքի խոշոր դրամատերերին ու գործարարներին և օգնեք տարածել այն ու հասցնել հասցեատերերին:
Կորոնավիրուսի գլոբալ համավարակը առողջապահական ու տնտեսական ճգնաժամի է հանգեցրել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որի հետ կապված նոր առաջնահերթություններ են առաջացել։ Միևնույն ժամանակ ջրի երես են ելնում այս նույն ճգնաժամը չարաշահելու ծարավ ունեցողները․ մասնավորապես, Հայաստանում կրկին ակտիվացել է հանքահումքային պրիմիտիվ ու անհեռանկար տնտեսական հռետորաբանությունը, Լիդիանի արժետոմսերի առևտուր է տեղի ունենում բորսայից դուրս։
Համավարակը ակնհայտ է դարձնում կյանքի կայունությունն ապահովող տնտեսական ոլորտների` գյուղատնտեսության, պարենի արտադրության, առողջության պահպանման ու վերականգնման գերակայությունը։ Ամուլսարի համար մեր պայքարն այս բոլոր առաջնահերթությունների մարմնացումն է, ուստի կարևորում ենք այս հորդորը հնչեցնել հենց հիմա։
Շաբաթներ առաջ սփյուռքահայ գործարարներին ուղղված այս նամակը փորձեցինք հրապարակել ամերիկահայ ու կանադահայ մեծ թվով ընթերցողներ ունեցող Armenian Weekly շաբաթաթերթում, սակայն մերժում ստացանք։ Ուստի բաց նամակը հրապարակեցինք հայաստանյան մամուլում և տարածում ենք այն մեզ հասանելի այլ միջոցներով: Շնորհակալ կլինենք, եթե օգնեք այն տարածել ու հասցնել հասցեատերերին: