

scroll down for English
2019թ. դեկտեմբերի 23-ից Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է Լիդիան ընկերության բաժնետոմսերի սպասարկումը: Դիմելով Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան՝ Լիդիանը մինչև 2020թ. հունվարի 23-ը ժամանակ է շահել վարկատուների հետ բանակցություններ վարելու համար: Եթե վարկերի մարման ժամկետը երկարաձգել չհաջողվի, ապա Լիդիանը ստիպված կլինի սկսել սնանկության գործընթացը: Ավելին, հունվարի 7-ին Տորոնտոյի ֆոնդային բորսայում տարածված հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 5-ից Լիդիանը հեռացվելու է բորսայի ցուցակներից վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
Սա շատ էական միջանկյալ հաղթանակ է, որին հասել ենք բոլորիս ջանքերով: Այս հաջողությանը հասնելու համար հատկապես կարևոր է եղել արդեն 1,5 տարի շարունակվող՝ Ամուլսար տանող ճանապարհների շրջափակումը և տեղի համայնքի հստակ դիրքորոշումն՝ ընդդեմ հանքի:
Լիդիանի՝ 2019թ. տեխնիկական զեկույցն՝ ուղղված իր ներդրողներին, նույնպես թերություններով լի է եղել: Հանքարդյունահանման ոլորտի խորհրդատու, հանրահայտ երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստը (Buka Environmental) քիմիական և բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի խնդրանքով ուսումնասիրել էր այդ զեկույցը, և դեկտեմբերի 11-ին հրապարակվել է դրա տեխնիկական, բնապահպանական և սոցիալական կողմերի մասնագիտական գնահատման հուշագիրը։
Անկախ Լիդիանի սնանկությունից՝ կարևոր ենք համարում, որ Հայաստանի կառավարությունն ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը, որպեսզի ապագայում Լիդիանի որևէ պարտատեր կամ մեկ այլ ընկերություն հնարավորություն չունենա այնտեղ հանքի շահագործման հայտ ներկայացնելու:
***
Since December 23, 2019 Toronto Stock Exchange (the “TSX”) has suspended trading of Lydian’s ordinary shares. Lydian applied to Ontario Superior Court of Justice which granted protection to the company till January 23, 2020; while under this protection, creditors and others are stayed from enforcing any rights against the company. If Lydian does not succeed in negotiations with investors about prolonging the deadlines of credit payments, the company will have to commence its bankruptcy procedures. Meanwhile, as of the update published on January 7, Lydian will be delisted from TSX from February 5, 2020 because of the failure to meet continued listing requirements.
This is a very essential interim victory which was possible thanks to our joint efforts! The biggest credit, however, has to go to the local blockades of the Amulsar mountain roads (ongoing for 1,5 year already) and the strong stance of the local community against mining.
Lydian's 2019 Technical report, too had numerous shortcomings. Dr. Ann Maest (Buka Environmental), with the request of chemical/environmental engineer Harty Bronozian, studied the Report, and a Memorandum on "Missing elements and underestimation of risk in Lydian’s 2019 NI 43-101 technical report" was published on December 11, 2019.
We strongly believe, that based on all the evidence and data available, the Government of Armenia has to annul its permits to mining in Amulsar, so that none of Lydian's creditors and no other company has any possibility to try to go ahead with this project again.