
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրք.՝ Moskova Anlaşması), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։
Պայմանագրի չեղարկման հարցը առաջին անգամ դրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ կողմից, բայց չի կենսագործվել։ Հայաստանի Հանրապետությունը այս պայմանագրի չեղարկման խնդրիը քննարկել է երկու անգամ։