Հայոց լեզուն հայկական կինոթատրոններում: Ընդունեք թարգմանություն պարտադրող լրացումներ:

Эта петиция собрала 2 подписанта

Проблема

Արդեն 25 տարի է Հայաստանը անկախ երկիր է: Մեր երկիրը արդեն մոտ 1600 տարի է ունի իր լեզուն` մեր գեղեցիկ և հարազատ լեզուն, որը մենք օգտագործում ենք կենցաղում, մշակույթում և այլն: 1922 թ Հայաստանի Հանրապետությունը մտավ ԽՍՀՄ և պարտադիր դարձավ ռուսաց լեզուն: Դա շատ լավ էր և դա Սովետի ժամանակ էր: 1991 թ-ից Հայաստանը կրկին դարձավ Հայաստանի Հանրապետություն ,և իր հիմնական լեզուն կրկին դարձավ սահմանադրորեն հայոց լեզուն, բայց մենք պահպանեցինք ռուսաց լեզուն ինչպես մեր երկրորդը:

Լեզուների իմացությունը երբեք ոչ մեկին չի վնասել, սակայն երբ մեր լեզուն թողած մենք խաղում ենք երկրորդ լեզվի օրենքներով, դա մեզ վնաս է պատճառում: Այսօր նոր սերունդը ապրում է անկախ Հայաստանում, և իր առաջին լեզուն է հայերենը, բայց հիմնականում հեռուստաալիքները, կինոթատրոնները և գրքերը ներկայացնում են ռուսաց լեզուն: Հասկանում եմ, որ ամեն ինչ միանգամից չես փոխի, սակայն պետք է միջոցներ կիրառել, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան:

Մեր երկրում կա «Լեզվի մասին» օրենք, որտեղ նշված է, որ հայոց լեզուն է հիմնականը, սակայն ֆիլմերը կինոթարոնում և հեռուստացույցով մենք դիտում ենք ռուսաց լեզվով, անգամ առանց ենթագրերի, հաշվի չառնելով Հանրային հեռուստաընկերությունը, որը իր գորձը շատ լավ է անում:

Հիշեցնեմ, որ դեռ Հիտլերը նշել էր, որ կինոն պրոպագանդայի լավ միջոց է: Այսօր Հայաստանում մեծամաստությունը շատ վատ գիտի իր լեզուն, իսկ գրագետ թարգմանված ֆիլմերը կնպաստեն հայոց լեզվի ոչ միայն զարգացմանը և կլինեն ուսուցողական, այլ նաև կօգնեն տարածել լեզուն Հայաստանից դուրս:

Բերեմ օրինակ հարևան երկրներից: Վրաստանը հոյակապ աշխատանք է կատարում `թարգմանելով մանուկների համար արտադրված ֆիլմերը վրացերենով: Հենց մանուկներն են, որ մեծանում են հայոց լեզվի վրա, ոչ թե ռուսերենի: Եթե Վրաստանը թարգմանում է հիմնականում մանուկների համար, ապա Ռւկրաինան իր լեզվի զարգացման համար սկզբից կարծես ստիպողաբար ներկայացրեց ուկրաինական կրկնօրինակումը, և մարդիկ սովորեցին դրան, և արդեն դա երկրի մի մասնիկն է դառել: Ղազախստանը, որը այս վերջերս առժանապատվեց հոյակապ կրկնօրինակումների և զարգացրեց այդ վոլորտը: Հետո ռուսական սկավառակի թողարկման մեջ տեղ գտավ ղազախերենը, իսկ այդ սկավառակը վաճառվում էր ոչ միայն Ռուսաստանում:

Վերջերս նաև մենք ունեցանք մի քանի հատ այդպիսի նախագծեր, բայց դա արվում էր Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, և դրանով բավարավեցինք:

Հայաստանում, ինչպես նկատում եք, մարդիկ սիրում են իրենց լեզուն, և կինոթատրոնում շատ պոպուլյար են հայկական ֆիլմերը, ոչ միայն այն պատճառուվ որ հայկական են, այլ նաև այն պատճառով, որ հայերենով են: Հիմա համեմատեք ռուսերեն ցուցադրվող ֆիլմերի հետ և դրանց հասույթը և կհամոզվեք: Նույն ռուսական արտադրության «Մեր սրտի տնակը» ֆիլմը ավելի լավ եր վաճառվում հայերենով, քան ռուսերենով, սակայն բնօրինակը ռուսերենն էր:

Այսօր Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերը 90% ռուսերեն թարգմանությունով են ապահովված: Այն, որ որոշ կինոթատրոններում 100% ապահովված, կարծում եմ պետք է նշել: Կինոթատրոնները օգտվում են օրենքների բացթողումներից և ԿԳՆ-ի Լեզվի տեսչության ուշադրությունից դուրս մնալուց: Հայերենը հայտնվում է կինոէկրանին միայն հայկական ֆիլմի հետ: Այս դեպքում դա ՀՀ քաղաքացիների իրավունքի խստիվ ոտնահարում է:

Հարգելի Մշակույթի և Կրթության և Գիտության նախարարություններ։ Մենք «Լեզվի մասին» օրենքում պետք է ունենանք նշում, որ ֆիլմերը պետք է ցուցադրվեն հիմնականում հայոց լեզվով: Դա չի նշանակում ռուսերենի արգելում, այլ ընդամենը ազգային լեզվի կարևորում: Դա նշանակում է, որ կինոթատրոններում կցուցադրվեն արտասահմանյան ֆիլմերը հիմնականում հայերենով, նաև կլինեն (նույն ֆիլմերը) ռուսերեն: 

Անձամբ ինձ շատ հարմար է ռուսերենով դիտել ֆիլմը կամ դիտել բնօրինակը ռուսերեն կամ անգլերեն ենթագրերով։ Բայց խոսքը գնում է երկրի մասին, ոչ թե իմ, կամ ուրիշ մեկի, ով գիտի այդ լեզուն: Հաճախ եմ կինոթատրոնում լսում «բայց ես ռուսերեն չեմ հասկանում» կամ «ես ռուսերեն վատ գիտեմ» նախադասությունները, ու գնալով չիմացողները շատանում են: Պետք չե ասել «թող գնա սովորի», դա իր հերթին։ Բայց սա հարց է ոչ թե ուրիշ լեզվի ուսումնասիրման, այլ մեր լեզվի ապագայի մասին: Եթե մարդ չգիտի ռուսերեն կամ այլ լեզու ինչ է՞, պետք է նստի տանը և ստիպված սերիալ դիտի՝ Ո՜Չ:

Խնդրում եմ, մի՛ համեմատեք հեռուստատեսությունների ձայնավորությունները, այդպիսի ձայնավորություններ ունեն բոլոր երկրները: Այս խնդրագիրով ուզում ենք ունենալ կինոթատրոնի էկրանին արժանի կրկնօրինակումներ, ինչպիսին էին «Ռուստամ և Սոհրաբը», «Համլետը» և այլն: Կինոթատրոնում պետք է լինի հայերեն լեզուն: Կլինի դա երնթագրեր, բազմաձայն թարգմանություն կամ կրկնօրինակում - դա արդեն դուք որոշեք, բայց մի անտեսեք:

Մենք ենք մեր լեզուն

Коротко о главном для русскоязычных

Цель данной петиции - добиться добавления поправки в закон "О языке", чтобы в армянских кинотеатрах преобладающее количество сеансов было на армянском языке. Это не значит, что мы просим запретить русский язык, мы просим уменьшить количество русских сеансов и начать производство армянского дубляжа, закадра или субтитров. У нас есть много фильмов с армянским дубляжем, часть из которых была дублирована в 2015 году. В контексте приведены примеры соседних стран: Грузия, Украина, Казахстан, которые успешно осуществляли эту программу и в итоге дубляж стал неотъемлемой частью кинопроката. На данный момент 90% кинопоказа осуществляется на русском языке. В некоторых кинотеатрах преобладает 100% иностранщины и 0% армянского языка.

Наш язык армянский, просим уважать его.

avatar of the starter
Sergey OvsepyanАвтор петиции

Адресаты петиции

Ministry of Culture of the Republic of Armenia
Ministry of Culture of the Republic of Armenia
Ministry of Education and Science of Armenia
Ministry of Education and Science of Armenia
Ministry of Justice of the Republic of Armenia
Ministry of Justice of the Republic of Armenia

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 27 марта 2017 г.