Օդի կրիզիս Երևանում. Շտապ ահազանգ աղետալի առողջական խնդիրները կանխելու համար
The Issue
Երևանը խեղդվում է. գործեք նախքան կյանքեր կորցնելը
Հայաստանի կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին
Երևանը բախվել է հանրային առողջական արտակարգ իրավիճակի: Air Quality Index(AQI)-ի մակարդակը անընդհատ գերազանցում է 300-ը, այն օդը, որ մենք շնչում ենք թունավոր է՝ հավասարազոր լինելով օրական 20-30 ծխախոտ ծխելուն:
Չափազանց վտանգավոր օդի աղտոտվածությունը արդեն իսկ կյանքեր է տանում, առաջացնելով՝
• Շնչառական հիվանդություններ, ներառելով ասթմա և թոքի քաղցկեղ,
• Սրտի կաթվածներ, իսուլտներ և սրտանոթային խնդիրներ,
• Երեխաների խանգարված զարգացում և մտավոր ունակությունների անկում մեծահասակների մոտ:
Առանց կառավարության շուտափույթ միջամտության, մենք անխուսափելի մահերով աճող առողջական ճգնաժամի առաջ ենք կանգնում, որը հատկապես կարող է վտանգավոր լինել խոցելի խմբերի համար, օրինակ՝ երեխաներ, ծերեր և նախատրամադրվածություններով անձիք:
Մենք պահանջում ենք անհապաղ ձեռնարկել միջոցներ այս մահացու իրավիճակը կանխելու համար.
1. Մեքենաների արտանետումների խիստ սահմանափակումներ
- Արգելել կատալիտիկ փոխարկիչների հեռացումը և կիրառել տույժեր խախտողների համար:
- Արտանետումների պարտադիր փորձարկում իրականացնել ՝ ուղղված ամենահին և ամենաաղտոտող մեքենաների դեմ:
- Քաղաքի կենտրոնը դարձրեք ծայրահեղ ցածր արտանետումների գոտի: Քաղաքի կենտրոնում երթևեկելու համար մեքենաները պետք է համապատասխանեն արտանետումների և անվտանգության հատուկ չափանիշներին:
2. Բարձրացնել հասարակական տրանսպորտի արդյունավետությունն ու հաճախականությունը՝ մեքենաներից կախվածությունը նվազեցնելու համար:
3. Արգելել թափոնների այրումը և տրամադրել աղբի վերամշակման արդի տարբերակներ
4. Շատացնել կանաչ տարածքները քաղաքում և իրականացնել զանգվածային անտառապատում Երևանում ու իր շրջակայքում:
5. Սահմանել և կիրառել աղտոտման խիստ սահմանափակումներ գործարանների և արդյունաբերական կառույցների վրա:
6. Պահանջել, որպեսզի տեղադրվեն փոշու քանակությունը օդում հաշվող համակարգեր շինհրապարակներում և հանքարդյունաբերական աշխատանքների կատարման վայրերում:
7. Երեխաներին, տարեցներին և հիվանդներին պաշտպանելու համար դպրոցներում, հիվանդանոցներում և հանրային տարածքներում տեղադրել օդը մաքրող սարքեր:
8. Տեղադրել օդի որակը վերահսկող կայարաններ Երևանով մեկ և հրապարակեք AQI-ի տվյալները հանրությանը տեղեկացված պահելու համար:
Սա կրիզիս է, որը չի կարող սպասել: Առանց արագ քայլերի, մենք ականատես կդառնանք մահերի շատացման և անդառնելի վնասի մեր քաղաքացիների առողջության և շրջակա միջավայրի նկատմամբ:
Ստորագրեք այս միջնորդությունը՝ պահանջելով կյանքեր փրկող ձեռնարկումներ: Երևանը արժանի է մաքուր օդի, հիմա՛:
897

Supporter Voices
Petition Updates
Share this petition
Petition created on 13 December 2024