ՊԱՀԱՆՋ | ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ

ՊԱՀԱՆՋ | ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Проблема

Հարգելի՛ պարոն Նախագահ,

Ձեզ ենք դիմում որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր և պետության գլուխ։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանը ներկայումս կալանավորված է, ինչն անմիջականորեն կապված է նրա ազատ խոսքի իրավունքի իրացման հետ։ Ներկա նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է ատելության խոսք, որն ուղղված է եղել բռնի տեղահանված անձին։ Այդ խոսքը մինչ օրս մնում է չդատապարտված։ Միջադեպը ավարտվել է Օսիպյանի ձերբակալմամբ, որից հետո դատարանը կալանավորել է նրան 2 ամսով։

Այժմ քաղաքացի Օսիպյանը կալանավայրում բոլորում է հացադուլի 14-րդ օրը՝ պահանջելով, որ իրեն վիրավորած անձը հրապարակային ներողություն խնդրի։ Հացադուլի հետ կապված՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

 Քանի որ Դուք առաջնորդվում եք բացառապես համապետական և համազգային շահերով, պահանջում  ենք՝

  • Հանդես գալ հրապարակային ուղերձով՝ քարոզարշավում ատելության խոսքը դատապարտելու և զսպելու վերաբերյալ։
  • Ներկայացնել երաշխավորություն ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու և նրա ազատ խոսքի սահմանադրական իրավունքը վերականգնելու համար։
avatar of the starter
Գեղամ ՕհանյանАвтор петиции

50

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 2 июня 2026 г.