Պահանջում ենք պետական աջակցություն Ջերմուկ առողջարանային քաղաքին

Պահանջում ենք պետական աջակցություն Ջերմուկ առողջարանային քաղաքին
Почему эта петиция важна

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներով ռմբակոծության ենթարկվեց առողջարանային Ջերմուկ քաղաքը, ինչի արդյունքում քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտները հայտնվեցին ծանր տնտեսական իրավիճակում։
Ֆորս-մաժորային պայմաններում ծառայություններ մատուցող քաղաքը ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է պետության օպերատիվ աջակցությունը։ Տեղեկատվության անբավարար հոսքի, ինչպես նաև թերի ներկայացման պատճառով զբոսաշրջիկները զգուշանում են այցելել քաղաք:
Այդ պարագայում քաղաքի հիմնական աշխատատեղեր ապահովող ընկերութնունները ի վերջո ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, քաղաքի բնակիչները կարտագաղթեն, իսկ քաղաքը կվերածվի սահմանամերձ անբնակ գոտու: Առողջարանները տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցների միջոցով բարձրաձայնել են խնդրի մասին և մասնավորեցրել, թե ինչպիսի աջակցություն են ականկալում պետությունից։
Անկախ բոլոր ջանքերից մինչ օրս պետությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել համայնքին։ Չկան տվյալներ այն մասին, թե այս տարի ընթացքում քանի զբոսաշրջիկ է այցելել քաղաք, որպեսզի նաև գնահատվի հասցված վնասի չափը։ Չկա գործողությունների պլան և արդեն նաև ակնկալիքներ:
On September 13, 2022, the resort town of Jermuk was bombarded by the Azerbaijani armed forces with weapons of various calibers, and as a consequence, all economic entities of the town found themselves in a difficult economic situation.
The immediate support of the state is needed to restore the city providing services under force majeure conditions. Tourists are cautious of visiting the city due to insufficient flow of information as well as incomplete presentation.
Otherwise, the companies that provide the main jobs in the city will eventually have to stop their activities, the city's residents will emigrate, and the city will turn into an uninhabited border zone. The sanatoriums spoke about the problem through interviews given to various media and specified what kind of support they expect from the state.
Despite all efforts, the state has not provided any support to the community. There is no data on how many tourists have visited the city this year, to estimate the extent of the damage. There is no plan of action and no expectations.