Բացառե՛լ անհիմն կալանավորման պրակտիկան Հայաստանում
The Issue
Միջազգային չափանիշների համաձայն, կալանավորումը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:
Հայաստանում կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու հարցը մնում է արդիական: Թեև վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ ջանքերով լուծվել են մի շարք համակարգային խնդիրներ այս ոլորտում, քննիչները շարունակում են իրենց միջնորդություններում ներկայացնել ձևական, շաբլոնային հիմքեր, իսկ դատարանները մեծ մասամբ բավարարում են կալանավորման միջնորդությունները: Հատկապես խնդրահարույց է մնում կանավորման երկարաձգումը․ քրեական գործի քննության ծավալմանը զուգընթաց օբյեկտիվորեն նվազում են կալանավորման հիմքերը, ինչպիսին է օրինակ՝ քրեական գործի քննությանը խոչընդոտելը, մինչդեռ մեղադրյալը շարունակում է մնալ անազատության մեջ՝ հիմնականում մեղադրանքի ծանրությամբ պայմանավորված: Առավել խնդրահարույց է դատաքննության ընթացքում շարունակվող կալանքի հարցը։
Անձը, առանց օրինական հիմքերի, մի քանի ամսից մինչև մի քանի տարի պահվում է քրեակատարողական հիմնարկում, որը ոչ միայն ազատության և անձնական անձեռնմխելիության խախտում է, այլև բերում է մի շարք բացասական հետևանքների.
- Կալանավայրերը (հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ը) գերբնակեցված են. 32քմ մակերեսով խցում պահվում է 12-14 անձ, ոմանք հաճախ ստիպված են լինում քնել հատակին կամ նստարանին: Նման վատ պայմանները դառնում են կալանավորների նկատմամբ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրսևորումներ:
- Քրեակատարողական հիմնարկներում առկա վատ պայմանները և անմարդկային վերաբերմունքը հաճախ հանգեցնում են կալանավորի մոտ առողջական խնդիրների առաջացման, ազդում անձի հոգեբանական վիճակի, նրա տնտեսական կացության վրա, քանի որ նա տևական ժամանակով զրկվում է աշխատելու հնարավորությունից:
- Կալանավորումը բացասաբար է անդրադառնում ընտանեկան կապերի և սոցիալական վիճակի վրա, քանի որ ընտանիքի անդամները կանոնավոր կերպով հանձնուքներ են ուղարկում քրեակատարողական հիմնարկ:
- Անձը ընկնում է քրեական ենթամշակույթի ազդեցության տակ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Այն նաև դժվարացնում է անձի վերաինտեգրումը հասարակության մեջ և մեծացնում է կրկնահանցագործության ռիսկը այն դեպքերում, երբ անձը քրեակատարողական հիմնարկում է հայտնվել անարդարացիորեն կամ անփութության հետևանքով կատարած հանցագործության պատճառով։
- Կալանավորված անձը նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում պետության համար. յուրաքանչյուր անձի վրա պետբյուջեից օրական ծախսվում է, ընդհանուր առմամբ, մոտ 6000 դրամ:
- Երկարատև կալանավորումն, ըստ էության, դառնում է քողարկված պատժի միջոց, և նույնիսկ արդարացման որոշման պարագայում անձը կամայականորեն կրում է «իրեն հասանելիք պատիժը»:
Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից՝
-
Հանձնարարել և հետևել, որ այսուհետև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բոլոր միջնորդություններում կալանքի անհրաժեշտությունը հիմնավորվի ոչ թե ձևական կերպով, այլ գործի փաստերից ու հանգամանքներից բխող իրական անհրաժեշտությամբ, և նույն սկզբունքով հիմնավորվի, թե ինչու օբյեկտիվորեն հնարավոր չէ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց:
-
Հանձնարարել վերանայելու այս պահին կալանավորման տակ գտնվող անձանց խափանման միջոցի մասին միջնորդությունների հիմնավորվածությունը և օրինականությունը: Ցանկացած դեպքում, երբ կալանավորումը հիմնավորված չէ, այն փոխարինել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:
-
Հանձնարարել և վերահսկել, որ կալանավորման ժամկետի երկարաձգման միջնորդությունները լինեն հիմնավորված և պատճառաբանված՝ պայմանավորված քրեական գործի քննության նպատակներից բխող օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Հակառակ դեպքում նման միջնորդություն չպետք է ներկայացվի դատարան:
ՀՀ Դատարաններից՝
- Կալանավորման նշանակումը կամ երկարաձգումը պայմանավորել քրեական գործի փաստերից ու հանգամանքներից բխող իրական, օբյեկտիվ անհրաժեշտությամբ, և առավել շատ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ ՝ կալանավորումը կիրառելով որպես ծայրահեղ, բացառիկ միջոց:

Petition Closed

The Decision Makers
Petition Updates
Share this petition
Petition created on 20 December 2016