Հայկական Կարմիր խաչի ընկերության անդամների ահազանգը | ARCS members alarming!

Petition Closed

This petition had 600 supporters

The Issue

Հայկական Կարմիր խաչի ընկերության անդամների ահազանգը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, երկար ու ձիգ տարիներ անդադար աշխատել է Ազգային ընկերության կարողությունների զարգացման վրա՝ ստեղծելով ինստիտուցիոնալ  կարողությունների ահռելի բազա և կարող մարդկային ռեսուրս՝ ապահովելով մատուցվող ծառայությունների  բարձր որակը և  պետության առաջ ծառացած մարտահրավերիներին պատշաճ արձագանքը։

Հայկական Կարմիր խաչի ընկերություն ասելով մենք նկատի ունենք ՀՀ  բոլոր մարզերում առկա բարելավված և հզորացած կարողություններով մարզային, տարածքային և համայնքային մասնաճյուղերը՝ աշխատակազմով, կամավորներով և անդամներով, որոնք հանդիսանում են այդ կարողության և մարդասիրական արժեքների հիմնական կրողը՝ տարածելով մարդասիրական արժեքներն ամենուրեք։ Ներկայումս ՀԿԽԸ-ն՝ ըստ մեր միջազգային գործընկերների,  Եվրոպական տարածաշրջանի առաջատար Ազգային ընկերություններից մեկն է։ 

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճգնաժամի մեջ է։ Անտեսվել են Կարմիր խաչի միջազգային շարժման հիմք հանդիսացող սկզբունքները, ոտնահարվել է կազմակերպության կանոնադրությունը, որը համահունչ է Շարժման պահանջներին՝ հաշվի առնելով ՀԿԽԸ անդամակցությունը Կարմիր խաչի միջազգային շարժմանը։    Ապօրինի ղեկավարությունը  զավթել է ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը, անկարողության պատճառով խաթարել ՀԿԽԸ բնականոն գործունեությունը։ Արդյունքում տուժում են տասնյակ հազարավոր շահառուներ, լրջագույն վնաս է հասցվում  կազմակերպության հեղինակությանը։      

Սույնով մենք՝ ՀԿԽԸ ազգային, մարզային և համայնքային մակարդակում գործող կառույցների ղեկավարները և աշխատակազմը, կամավորներն ու անդամները, հայտնում ենք, որ մերժում ենք նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից  ապօրինի նշանակված, մեր կազմակերպության հիմքերը խարխլող ղեկավարությանը՝ կարևորելով Կարմիր խաչի շարժման և ժողովրդավարության սկզբունքները, չհանդուրժելով ՀԿԽԸ 11 մարզային և համայնքային մասնաճյուղերի ընտրելու իրավունք ունեցող՝ 68-ից 59 պատվիրակների պահանջով և անդամների 1/3-ի ձայնով սեփական օրակարգով համագումար հրավիրելու կանոնադրական իրավունքի անտեսումը, համագումարի՝ որպես ՀԿԽԸ բարձրագույն մարմնի դերի նսեմացումը։   Այդ համագումարը փետրվարի 15-ին՝ ՀԿԽԸ կանոնադրության և ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի տառին համապատասխան, կատարել է իր գործառույթները՝ ընտրելով օրինական Նախագահ և Նախագահության անդամներ։ 

Օրինական ղեկավարության մուտքը ՀԿԽԸ այսօր ապօրինաբար արգելափակված է Կենտրոնական գրասենյակը զավթած անձանց կողմից։ 

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ մեր բոլոր գործընկերներին, կանգնել Ազգային ընկերության կողքին և, իրենց իրավասությունների շրջանակներում, ժամ առաջ աջակցել կառույցի փրկությանը։ 

ARCS members alarming!

The Armenian Red Cross Society (ARCS), as an auxiliary organization to the government in humanitarian field, has dedicated years of diligent effort to enhancing its institutional capacities and nurturing its human resources. This unwavering commitment has established a robust foundation for delivering high-quality services to address the needs of the population and the state.

The ARCS, encompassing regional, territorial, and community branches across all regions of the RA, boasts strengthened capacities, a dedicated staff, volunteers, and members who embody the organization's humanitarian values. Recognized by our international partners as one of the strongest National Societies in the European region, the ARCS has long been a beacon of hope and support for those in need

However, the ARCS now finds itself in crisis. The Fundamental Principles of the Red Cross/Red Crescent Movement have been disregarded, and the organization's statute, which corresponds with  the requirements of the international Red Cross Movement, taking into account the ARCS membership to the Movement, have been violated.

An illegal leadership group has seized control of the ARCS headquarters, disrupting the organization's operations,  because of it's incompetence, and causing immense harm to its reputation.

In response to these challenges, the leadership, staff, volunteers, and members of the ARCS at all levels - national, regional, and community – announce, that have united to reject the illegitimate leadership appointed by former President Mkhitar Mnatsakanyan. Upholding the principles of the Red Cross and the values of democracy, we have taken decisive action to restore the organization's integrity.


We can’t tolerate the ignorance of the statutory right of Red Cross members to gather an Assembly by the request of 59 delegates (from 11 regional/communty branches) of 68, who have the right to vote and 1/3 of it’s voices, and also the disregard of the General Assembly as the highest body of the ARCS. The Assembly has conducted it’s functions on 15 February, based on ARCS Statute and RA Law on NGOs,  and elected new President and Presidium.

The Assembly, in accordance with the ARCS Statute and the RA Law on NGOs, convened on February 15 and democratically elected a new President and Presidium.

The access of the legitimate leadership to the ARCS Headquarters is currently obstructed by individuals who have unlawfully invaded the premises.

We urge all stakeholders and partners to stand in solidarity with the Armenian Red Cross Society  within their jurisdictions, supporting its efforts to overcome this crisis and save the organization as soon as possible.

 

 

Petition Updates