Տրանսպորտի կանգառ և հետիոտն անցում Վերածնունդ թաղամասի մոտ

The Issue
Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում կառուցվում է «Վերածնունդ» երիտասարդական ավանը, որտեղ կլինեն ավելի քան 1000 բնակարաններ և հասարակական նշանակության տարածքներ։ Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2022 թվականին։
Սակայն շենքերի կառուցման ավարտից հետո բնակարանամուտը նշող բնակիչները կկանգնեն փաստի առաջ՝ թաղամասի շրջակայքում չկան հետիոտն անցումներ ո՛չ Մոնթե Մելքոնյան փողոցի, ո՛չ Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից:
Ինչպես նաև անհանգստացնող է տրանսպորտի հարցը․ Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից մոտակա կանգառները բավականին հեռու են՝ Կիևյան և Լենինգրադյան փողոցների վրա, բայց այնտեղ հասնելը մի փոքր դժվար է վերը նշված խնդրի պատճառով՝ չկան հետիոտն անցումներ։ Իսկ Մոնթե Մելքոնյան փողոցի կողմից ընդհանրապես կանգառ չկա, քանի որ այդ փողոցով հանրային տրանսպորտ ընդհանրապես չի անցնում։
Որպես նշված խնդիրներ լուծում՝ ակնկալում ենք, որ Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի բյուջեով «Վերածնունդ» թաղամասի մոտ նախատեսի կառուցել հետիոտն անցումներ և՛ Մոնթե Մելքոնյան փողոցի, և՛ Ծիծեռնակաբերդի խճուղու վրա՝ կամ կանչման ռեժիմով աշխատող լուսացույցով, կամ վերգետնյա, կամ ստորգետնյա։ Ինչպես նաև խնդրում ենք դիտարկել Մոնթե Մելքոնյան փողոցով ավտոբուսային երթուղի անցկացնելու և «Վերածնունդ» թաղամասի մոտ կանգառ տեղադրելու հարցը։

Petition Closed
Share this petition
The Decision Makers
Petition Updates
Share this petition
Petition created on May 11, 2021