Arsen IgityanYerevan, Армения

22 сент. 2020 г.
Հարգելի քարտապաններ,
Մենք ողջունում ենք տվյալ նախաձեռնությունը և նույնպես ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում սկսեն գործել ինչպես Apple Pay, այնպես էլ այլ՝ NFC ռադիոհաղորդակցման տեխնոլոգիայի հիման վրա աշխատող հայտնի վճարային համակարգերը։ Այնուամենայնիվ, պետք է նշենք, որ ստորագրահավաքի շահառուն ԱրՔա-ն չէ։ Տեղեկացնենք, որ մենք մեր գործընկեր բանկերի հետ միասին աշխատում ենք այսպես կոչված «թոքենների» կիրառմամբ հեռախոսով վճարումների իրականացման նախագծերի ներդրման ուղությամբ (օրինակ՝ օրերս թողարկված acba.digital հավելվածն Android ՕՀ-ի հիման վրա):
Պետք է նշենք, որ IOS-ը, ի տարբերություն Android-ի, փակ համակարգ է և աշխատում է միայն Apple Pay-ի հետ, որը համանուն ընկերությունն ակտիվացնում է այն երկրներում, որտեղ անհպում վճարումների քանակը զգալի ծավալների է հասնում։ Ցավոք սրտի, ներկայումս Հայաստանում, ի տարբերություն վերոհիշյալ երկրների, անհպում վճարումները դեռևս չեն ապահովում անհրաժեշտ ծավալներ, որպեսզի տվյալ համակարգը դառնա հասանելի մեր հաճախորդների համար։
Կատարելով անհպում վճարումներ Դուք ևս կարող եք նպաստել նշված համակարգերի մուտքին Հայաստան։
Հարգանքով,
ԱրՔա Թիմ

Copier le lien
WhatsApp
Facebook
Nextdoor
E-mail
X