Գործարկել Apple Pay - ը Հայաստանում
Проблема
Apple Pay ծառայությունը Apple ընկերության ծառայություն է, որը, օգտագործելով Visa և Mastercard ընկերությունների կողմից տրամադրված տեխնոլոգիաները, հնարավորություն է ընձեռնում բանկային քարտի փոխարեն առևտրի կետերում վճարումն իրականացնել iPhone սմարթֆոնի միջոցով։ Ծառայությունը թույլ է տալիս iPhone տեսակի հեռախոսում ներկառուցված NFC ռադիոհաղորդակցման տեխնոլոգիան օգտագործելով, iPhone-ը ծառայեցնել որպես սովորական անհպում Visa (կամ Master) քարտ, և վճարումը կատարել՝ մոտեցնելով iPhone-ը ՀԴՄ մեքենային։ Վճարելու ընթացքում այն որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջում, որևէ լրացուցիչ հավելված չի օգտագործվում, լրացուցիչ բանավոր բացատրություններ չի նախատեսում, քանի որ, ըստ էության, տեղի է ունենում սովորական անհպում (կամ ինչպես ՀՀ-ում ընդունված է ասել "WiFi-ով") բանկային քարտով վճարում։
Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից է, որտեղ գրեթե բոլոր բանկերի բոլոր վճարային քարտերի պրոցեսինգը և օնլայն բանքինգը իրականցվում է մի ընկերության՝ Armenian Card - ի կողմից: Սա առավել ևս հրաշալի հնարավորություն է ստեղծում Apple Pay վճարային համակարգի գործարկման համար, քանի որ կարիք չի լինի յուրաքանչյուր առանձին վերցրած բանկի և Apple -ի միջև համագործակցություն ծավալելու և ռեսուրսներ ծախսելու՝ այդ մեկ բանկի ոչ մեծ քանակով քարտերի համար ծառայությունը գործարկելու համար: ArCa-ի առկայությունը հնարավորություն է ստեղծում միանգամից, ավելի քիչ տեխնիկական ու ֆինանսական ռեսուրս և ժամանակ վատնելով, ապահովել ամբողջ երկրի համար կենտրոնացված Apple Pay-ի գործարկումը:
Հաշվի առնելով, որ նույնիսկ ՀՀ-ից շատ ավելի անմխիթար IT ոլորտ և բնակչության տեխնիկական պատրաստվածություն ունեցող հետխորհդային երկրներում՝ Բելառուսում և Ղազախստանում նշված ծառայության գործարկումը, ցավալի կլինի չօգտագործել ArCa ընկերության պոտենցիալը Apple Pay ունեցող երկրների շարքին միանալու համար: Ծառայությունը նույնիսկ գործում է հարևան Վրաստանում, որը ունի Հայաստանին համեմատ չափի տնտեսություն և բնակչություն, իսկ բանկային և IT ոլորտի առաջադիմությունը Հայաստանի համեմատ ակնհայտ չէ:
Ներկայումս ՀՀ առանձին մասնավոր ընկերություններ ներդնում են անհպում վճարման իրենց եղանակները։ Սակայն այս եղանակները ոչ միշտ են հարմար, քանի որ դրանք ինտեգրված չեն առևտրի կետերում օգտագործվող ՀԴՄ (POS) մեքենաներին, պահանջում են լրացուցիչ հավելվածների տեղադրում, իսկ առևտրի ընթացքում այդ վճարումների համար հարկավոր են լրացուցիչ գործողություններ։
Հաշվի առնելով նաև COVID-19 համավարակի բռնկումը, դրա հետ կապված բանկային անհպում վճարումների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ վարչապետի կողմից որդեգրված քաղաքականությունները՝ զարգացնելու Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառումը և անկանխիկ գործարքների օգտագործումը, անհրաժեշտ ենք համարում Apple Pay համակարգի շուտափույթ գործածումը։

Адресаты петиции
Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 17 января 2020 г.