

Հարգելի ՓՄՁ համայնք,
շնորհակալություն այս հանրագրին միանալու համար։
Հաշվի առնելով այս ստորագրահավաքի կարևորությունը, որով բացի այն քայլերից, քննարկումներից և գրավոր առաջարկներից, որը ՓՄՁ Ասոցիացիան արել է մինչ այժմ պետական մարմինների բոլոր մակարդակներում Շրջանառության հարկի ռեժիմի պահպանման համար, այս կերպ փորձ է արվում ցույց տալ ՓՄՁ ների անհամաձայնությունը առցանց հարթակում։
Ընտրվել է այս միջազգային և ճանաչված հարթակը, որն ունի արդեն մշակված մեխանիզմները ստորագրողին մեկ անգամ ստորագրելու և նույնականացնելու համար։
Դա է պատճառը, որ հրապարակումից մոտ 20 ժամ հետո Հանրագիրը տեսել և կարդացել են 500-ից ավելի մարդ, սկայն ստորագրել հաջողվել է միայն մոտ 50 -ի մոտ։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ Հուշումներ Հանրագիրը տարածելու և ստորագրելու մասին։
Հաշվի առնելով որ Հանրագիրը տեղադրված այս միջազգային հարթակում, այստեղ ստորագրելու կանոնները արդեն սահմանված են։
- Հանրագիրը ստորագրել հնարավոր է ամեն IP հասցեից միայն մեկ անգամ
- Հանրագրի հարթակում լրացնելով անուն, ազգանուն և էլ. փոստ, դուք կարող եք նշել, որպեսզի Ձեր անուն, ազգանունը չերևա հարթակում,
- Հարթակում սեղմելով ստորագրել կոճակը ԴԵՌԵՎՍ չի համարվում որ այն ստորագրել եք։
- Հաջորդ քայլով պետք է անցնել այն Էլ Փոստը որը նշել եք և անցնել ևս ԵՐԵՔ հաստատման քայլ,
- Այդ քայլերը անցնելիս Հարթակը առաջարկում է նվիրատվություն (վճար) անել, որը միայն հարթակի համար է և ԿԱՄԱՎՈՐ, կապ չունի այս հանրագրի հետ,
- ԱՆՎՃԱՐ ստորագրելու համար ընտրում եք հրաժարվել, կամ կտարածեմ սոցիալական ցանցերում և ՊԱՐՏԱԴԻՐ անցնում բոլոր ԵՐԵՔ քայլերը՝ հակառակ դեպքում ստորագրությունը չի հաշվարկվելու։
- Այս հանրագիրը առաջ մղելու համար կարող եք այն տարածել ցանկացած հարթակով կամ կամավոր վճար անելով։
Շնորհակալություն որ միացել եք այս հանրային պահանջին
Ստորագրեք
Տարածեք
Միացեք