Պահանջում ենք դադարեցնել կացին դատավորների լիազորությունները

Պահանջում ենք դադարեցնել կացին դատավորների լիազորությունները

Started
9 July 2016
Petition to
Սերժ Սարգսյան
Petition Closed
This petition had 80 supporters

Why this petition matters

Դատավորներ Նելլի Բաղդասարյանը (Շենգավիթի դատարան),
Սեւակ Համբարձումյանը (Վերաքննիչ դատարան),
Մանուշակ Պետրոսյանը (Վերաքննիչ դատարան) եւ
Արշակ Խաչատրյանը (Վերաքննիչ դատարան) կացին մականունն են ստացել, քանի որ հենց իրենց ապօրինի որոշումների արդյունքում ազատ էր արձակվել կնոջը պարբերաբար բռնությունների ենթարկող Վլադիկ Մարտիրոսյանը, ով հուլիսի 8-ին կացինով փորձել է սպանել իր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Կինը ծանր վիճակում այժմ գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս վնասվածքներ է ստացել, իսկ մայրը տեղում մահացել է: 

Թեեւ դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, նա դատապարտվել էր ընդամենը 6 ամսվա  ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռել էր պայմանական ազատ արձակել բռնարարին՝ համարելով, որ նա վտանգավոր չէ հանրության համար եւ կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:

Վերաքննիչ դատարանի երեք դատավորները ուժի մեջ էին թողել Բաղդասարյանի կայացրած որոշումը, թեեւ դատախազը բողոքարկել էր այն՝ ներկայացնելով հստակ փաստեր, որոնք ապացուցում էին, որ Վլադիկ Մարտիրոսյանը բազմիցս խոշտանգել է կնոջը, եւ վերջինիս պաշտպանելու համար անհրաժեշտ է կալանքի տակ պահել բռնարարին:

Այս դատավորների քառյակը, արհամարհելով ՀՀ եւ միջազգային օրենքներըա, ազատ են արձակել կնոջը պարբերաբար ընտանեկան բռնության ենթարկող տղամարդուն: Արդյունքում ունենք մեկ զոհ եւ երկու վիրավոր: 

Սա առաջին դեպքը չէ, երբ դատավորները աչք են փակում Հայաստանում կանանց նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացվող ընտանեկան բռնությունների նկատմամբ: Ժամանակն է, որպեսզի բռնարարին արդարացնող դատավորները պատասխանատվության ենթարկվեն:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից պահանջում ենք անհապաղ  դադարեցնել այս դատավորների լիազորությունները, որոնց հենց ինքն է նշանակել:  

Petition Closed

This petition had 80 supporters

Share this petition