Պահանջում ենք Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի տարածքից

The Issue
2020 թվականի պատերազմի ժամանակ և դրա հետևանքով Արցախի մեծ մասի կորստից մինչև 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած ամբողջական հայաթափումը մենք ականատես եղանք Ռուսաստանի բացահայտ անգործության։ Այդ ընթացքում վերջինս որևէ քայլ չձեռնարկեց՝ զսպելու Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ագրեսիան։ Մինչ Հայաստանը ապավինում էր Ռուսաստանին՝ որպես ռազմավարական դաշնակից, վերջինս չկատարեց իր պարտավորությունները՝ սահմանված ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ երկկողմ պայմանագրերի շրջանակում։
Ավելին՝ Ռուսաստանի կողմից որևէ համարժեք ռազմաքաղաքական արձագանք չտրվեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ներխուժումներին և դրանց հետևած երկարատև ապօրինի ներկայությանը։ Ռուսաստանի «խաղաղապահ» առաքելությունն Արցախում ավարտվեց աղետով՝ առանց որևէ դիմադրության թողնելով արցախահայությանը ցեղասպանության և բռնի տեղահանման առջև։
Հատկանշական է, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ու ռազմական շահերը հակասում են Հայաստանի անվտանգության հիմնարար շահերին։ Ռուսաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության առկայության պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը, ունենալով սերտ հարաբերություններ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, ի վիճակի չէ և ցանկություն չունի պաշտպանելու Հայաստանը՝ Թուրքիայի կողմից ծագող հնարավոր սպառնալիքների դեպքում։
Այս իրողությունների ֆոնին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որն իբր պետք է ապահովեր Հայաստանի անվտանգությունը, վերածվել է մոլորեցնող պատրանքի և դարձել է Հայաստանի ինքնիշխանության խաթարման գործիք։ Իրականում ռազմաբազան ծառայում է բացառապես Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերին՝ անտեսելով Հայաստանի ազգային և անվտանգային շահերը։
Ուստի՝ մենք, ստորագրողներս, պահանջում ենք․
Սկսել ռուսական 102-րդ ռազմաբազայի փուլային, վերահսկելի և իրավական մեխանիզմներով կարգավորված դուրսբերման գործընթացը Հայաստանի տարածքից։
Վերանայել և դադարեցնել այն համաձայնագրերը, որոնք իրավական հիմք են ապահովում ռուսական ռազմական ներկայության համար։
Հայաստանի անվտանգությունը կառուցել ինքնիշխան, բազմավեկտոր արտաքին քաղաքականության և միջազգային համագործակցության հիման վրա՝ բացառելով մեկ երկրի թելադրանքը։
Հայաստանի ապագան պետք է հենված լինի սեփական ուժերի, միջազգային իրավունքի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների վրա, այլ ոչ կախվածության և պարտադրված լոյալության։

516

Petition Updates
Share this petition
Petition created on June 9, 2025