Փրկենք Հայաստանի Առաջին Հանրապետության Հիմնադիր Արամ Մանուկյանի Տունը Լիակատար Փլուզումից

This petition had 65 supporters

The Issue

Հայաստանի Առաջին Հանրապետության Հիմնադիր Արամ Մանուկյանի Տունը լիակատար փլուզման վտանգի տակ է !

Дом Oсновоположника Первой Республики Армении Арама Манукяна находится под угрозой  полного разрушения !

The House of the Founder of the First Armenian Republic Aram Manukian is under the threat of total destruction !

Խնդրում ենք արձագանքել !

Այս ստորագրահավաքը կօգնի կառավարությանը սեփականատերերին ի ցույց դնել հանրային մեծ անհանգստությունը Արամ Մանուկյանի Տան փրկության հարցում, ինչպես նաև չկորցնել աչալրջությունը տևական ձգձգումների պատճառով !

Մենք, Արամ Մանուկյանի տան վիճակով մտահոգ քաղաքացիներս, հետևելով իրավիճակի զարգացմանը, չենք կարող բացառել, թե՝ գործի ընթացքը ձգձգվում է, սպասելով, որ Արամ Մանուկյանի տունր ի վերջո ինքնափլուզվի և այդպիսով հարթվի ճանապարհը՝ այդ տարածքից մեծ եկամուտներ կորզելու համար: 

Արամ Մանուկյանի տան վիճակի մասին շատ է գրվել և խոսվել, և անգամ քրեական գործ է հարուցվել 2019 թվին: Ինչո՞ւ հնարավոր չէ սկսել վերակառուցման ծրագիրը հենց այդ շենքից, որի պատմական արժեքն առանձնահատուկ է:

Մենք պահանջում ենք տեղեկացնել մեզ ՝

1.      Կարելի՞ է արդյոք թափանցիկություն տարածքում եղած սեփականատերերի վերաբերյալ ովքեր չեն ուզում վաճառել և դատական կարգով վիճարկում են: Նույն տարածքը քանի՞ սեփականատեր կարող է ունենալ և ինչու՞ օրենքը այս դեպքում կառավարությանը հնարավորություն չի տալիս սեփականությունը դատական կարգով հետ վերձնել տրամադրելով փոխհատուցում  ելնելով հանրային արժեք ներկայացնող շենքի վթարայնության աստիճանից:

2.      Էսքիզային փուլը քննարկելուց բացի պահանջվե՞լ է արդյոք Վարդան Սերմաքեշից իր գործունեության՝ աշխատանքի և ժամանակային բաշխումն ու հաջորդականությունը սահմանող, ներկայացնող ծրագիր՝ կոնկրետ Արամ Մանուկյանի տան վերաբերյալ։ Չէ՞ որ դա ոչ միայն քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված շենք է, այլև այն տունն է, որտեղ ապրել է Առաջին հանրապետության իրական հիմնադիրներից ամենանշանավորը՝ Արամ Մանուկյանը:

Ստորև բերված նյութերը հնարավորություն կտան շահագրգիռ ընթեցողին ավելի ամբողջական պատկերացում կազմելու մեզ հուզող խնդրի մասին․

2022 - Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 27.11.2022 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ Պետ Հարություն Վանյանը հայտնում է, որ հուշարձանը վթարային վիճակում գտնվելու պարագայում վարչությունը գրավոր կերպով տեղեկացնում է սեփականատերին նրա՝ ստանձնած պարտավորությունների մասին: Եթե այդ պարտավորությունները չեն կատարվում, օրենքը կառավարությանը իրավունք է տալիս սեփականությունը դատական կարգով հետ վերցնելու՝ տրամադրելով փոխհատուցում։ Սակայն այս օրենքը դեռ երբևիցե չի կիրառվել:

Արամ Մանուկյանի տան տարածքը հանրային գերակա շահ է ճանաչված։ Բայց․

·       կա իրացման խնդիր,

·       շենքի ճակատը թեքված է անթույլատրելի շեղումով,

·       ամբողջական նախագիծը Վանյանը դեռ չի ստացել, էսքիզային փուլը քննարկել են, որոշակի դիտողություններով վերադարձրել են վերամշակման և երբ վերջնական տարբերակը ունենան, այն ժամանակ միայն կճշտվեն շենքի վերականգնման ժամկետները։

Մի բան հստակ է՝ թե ՛ ներդրողի, և թե՛ կառավարության տեսանկյունից այս շենքը ենթակա է անհապաղ վերականգնման։

Ձգձգումը կապված է տարածքում եղած սեփականատերերի հետ, ովքեր չեն ցանկանում վաճառել իրենց սեփականությունը և դատական կարգով վիճարկում են իրենց իրավունքները։ Հենց այդ պատճառով էլ չի մեկնարկվում «Հին Երևան» նախագիծը:

Պարոն Վանյանը նաև տեղեկացրեց որ Ամբերդի, Սելիմի քարավանատան, Լոռի բերդի պարիսպների ու բաղնիքների, Տավուշի բերդի, Սրվեղի վանքի նորոգումը հետաձգել չի կարելի և դրանք վերանորոգվելու են 2023 թվին:

Բայց մենք անհանգիստ ենք.

-          կդիմանա՞ Արամ Մանուկյանի տունը մինչև հերթը իրեն հասնի:

-          բոլորովին պարզ չէ թե դեռ քանի տարի կտևեն ձգձգումները սեփականատերերի հետ և ուր կհանգեցնեն, արդյո՞ք այդ հեռավոր ապագալում հարգարժան պարոն Վանյանը շարունակելու՞ է զբաղեցնել նույն պաշտոնը և հարցը կամաց կամաց մոռացության չի՞ մատնվի:

2021 - Արամ Մանուկյանի տունը՝ փլատակ․ Առաջին հանրապետության հիմնադրի բնակարանն այդպես էլ չի վերակառուցվում

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բերում է օրինակներ արտերկրից, թե ինչպես կառավարությունը հետ է գնել քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված շենքերը, եթե դրանց սեփականատերերը չեն կարողացել դրանք պատճաշ կերպով պահպանել:

2019 - Արամ Մանուկյանի տան քանդման փաստթի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Դատախազությունը հայտնում է՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:

«Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:

Ի նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ: »

2019 - «Չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մխրճվել, ջանքեր կան Հայաստանն առաջացնելու». Վարդան Սերմաքեշը՝ «Հին Երևան» Նախագծի մասին

Սերմաքեշը ասում է

·      «Նախ պետք է տարածքը ազատվի»

·       «Իրացման հարցեր կան: Կառավարությունը աշխատում է»

·       «Սերմաքեշը պատրաստ է ամենաշուտ ձևով առաջանալ երբ հողերի հարցը լուծվի վճարել են 28 միլլոն դոլլար և սպասում են որ կառավարությունը այդ հողերն իրեն հանձնի»

·       «Նոր կառավարության հետ աշխատում բայց դժվարություններ կան տարածքներ ազատելու քանի որ այնտեղ մարդիկ են ապրում սպասում է որ կառավարությունը բանակցի նրանց հետ»

Պ․ Սերմաքեշի այս խոսքերը հարցեր են առաջացնում․

1․      Արամ Մանուկյանի տանը ներկայումս բնակիչներ չկան․ ո՞ւմ հետ պիտի բանակցի կառավարությունը:

2       28 միլիոն դոլլարի ո՞ր մասն է հատկացված Արամ Մանուկյանի տանը, արդյոք կառավարությունը չի կարող անջատել համապատասխան գումարը:

2018 - Արամ Մանուկյանի տան վիճակը «ցույց է տալիս մեր վերաբերմունքը նրա վաստակի նկատմամբ»

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գտնում է, «որ քաղաքային իշխանությունները անտարբեր են, որովհետև լավ չգիտեն 20-րդ դարասկզբի պատմությունը, ու լիովին չեն պատերացնում Մանուկյանի ունեցած կարևորագույն դերը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում, տեղյակ չեն, որ Արամի 9 հասցեում ժամանակին տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ ու բանակցութուններ․ - «Որևէ պետության համար պարծանք է [մայրաքաղաքի] կենտրոնում ունենալ այն տունը, որտեղ ապրել է հանրապետության հիմնադիր անձանցից մեկը: Եվ ահա այս տան վիճակը ցույց է տալիս հենց մեր վերաբերմունքը ոչ միայն Արամ Մանուկյանի վաստակի, նրա նվիրումի նկատմամբ, այլև ցույց է տալիս պետականության մեր ընկալումը»:

Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի խոսքով, աշխատանքները դանդաղ են առաջ գնում, որովհետև առաջին հերթին բարդ է ողջ թաղամասի օտարման գործընթացը, որպեսզի միանգամից սկսեն շինարարությունը։

Միևնույն ժամանակ ճարտարապետը ճիշտ չի համարում սևեռվելը Արամի 9-ի ուղղությամբ․ - «Դուք ֆիքսվել եք մի տան վրա․․․ Էս բոլոր շենքերը պատմություն ունեն»:

Վրա է հասնում 2023 թիվը և պետք է վերջապես «ֆիքսվել», թէ չէ ուշ կլինի!

8 տարի առաջ - Հանրապետության հիմնադիր հայրերի տները՝ լքված կամ քանդված

Միթե՞ բերված ցանկը բավական չէ։ Արամ Մանուկյանի տունն է՞լ է այս ցուցակը լրացնելու:

10 տարի առաջ - Երևանի կորած պատմությունը

Միթե՞ սա ևս բավական չէ։  Արամ Մանուկյանի տունն է՞լ է այս ցուցակը լրացնելու:

Հարգանքով,

Արևիկ Աբաղյան և մի մեծ խումբ քաղաքացիներ

ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ

Մենք ցանկանում ենք նաև նշել, որ չենք հետապնդում որևէ քաղաքական նմպատակ :

Մենք Արամ Մանուկյանի նշանակալից վաստակը Հայաստանի Հանրապետության կայացման և Երևանի փրկության գործում նրա անհատականության մեջ ենք տեսնում և նրան գնահատում ենք անկախ նրա կուսակցական պատկանելությունից, քանի որ հայտնի չէ թե մեր ժամանակաշրջանում հայտնեվելու դեպքում որ կուսակցությանը կհարեր այդ վճիտ, անվեհեր և խիզախ անձնավորութհունը որը իր կյանքը զոհաբերեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը :

 

Petition Updates

Share this petition

Petition created on November 6, 2022