Միանում եմ ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Հայ-Ռուսական համալսարանի:

Проблема
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` Հայ-Ռուսական համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներս.
• Արտահայտելով Համալասարանի ողջ անձնակազմի և ուսանողության դիրքորոշումը և վերահաստատելով ռեկտոր Դարբինյանին մեր լիակատար աջակցությունը,
• Նպատակ ունենալով պահպանել Համալսարանի որդեգրած արժեքային համակարգը, վաստակած հանրային դերը ու հեղինակությունը,
• Առաջնորդվելով գործող իրավակարգավորումներով և խստորեն պահպանելով դրանց տառն ու ոգին,
այդ նույն իրավակարգավորումների համաձայն, Համալսարանի գործունեության մասով, որպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմին ճանաչված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (նախարար Ժաննա Անդրեասյան)
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.
• Ապահովել Համալսարանի հիմնադիր փաստաթղթերում և Կանոնադրությունում ամրագրված` Համալսարանի Ընդհանուր Ժողովի (Կոնֆերանսի) կողմից ռեկտորի ընտրության անքակտելի իրավունքի իրացումը: Նշված նպատակով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանյան համահիմնադրի լիազոր ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով այս հարցում հասնել հստակ համաձայնության:
• Ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ներկայությունը ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Կոնֆերանսին: Նույն նպատակով դիմել Ռուսաստանյան կողմին և ապահովել նաև իրենց պաշտոնական ներկայությունը:
• Ապահովել ընտրված ռեկտորի պաշտոնական նշանակումը` երկու հիմնադիրների հրամանով՝ բացառելով Համալսարանի կառավարման ֆունկցիայի իրացման իմաստով որևէ իրավական վակումային կամ հակաօրինական իրավիճակ: Նույնը պահանջել նաև Ռուսաստանյան կողմից:
• Դադարեցնել առանց համալսարանի ներգրավման վերջինիս գործունեությանը վերաբերվող միջկառավարական նոր համաձայանագրի որևէ տեքստի սեպարատ քննարկումները: Հենց գործող իրավակարգավորումներն են, որ ապահովել են Համալսարանի առաջատար դիրքերը և' երկրում, և' տարածաշրջանում, դրանց փոփոխման ցանկացած փորձ դիտարկում ենք որպես Համալսարանի նկատմամբ իրագործվող վնասարարություն:
• Հրապարակայնորեն ներկայացնել Համալսարանի բազմամյա ռեկտոր Դարբինյանի աշխատանքի գնահատականը և նրան ռեկտորի պաշտոնում գալիք ընտրություններում չսատարելու հիմնավորումները:

Петиция закрыта
Расскажите о петиции
Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 13 апреля 2023 г.