ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ
The Issue
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի գյուղում ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և իր տան մեջ, իր երեք երեխաների ներկայությամբ, կրակել է հայ կնոջ ոտքին։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է։
Այս դեպքը առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն անվտանգության առումով, այլ նաև հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողները, այդ թվում՝ հանցագործություն կատարած անձինք, «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձվել են Ադրբեջան։
2023 թվականին Ադրբեջանին վերադարձվեց Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել էր։
Վերադարձից մի քանի օր անց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես ընդունեց Ախունդովին և մեկ այլ վերադարձված ադրբեջանցի զինծառայողի՝ շնորհավորելով նրանց ազատ արձակման կապակցությամբ, նրանց ներկայացնելով որպես հերոսներ և դա վերագրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «հետևողական ջանքերին և վճռականությանը»։
Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինծառայողին հանձնելը չի կարող համարվել «մարդասիրություն»։
Հաշվի առնելով նախադեպերը և ՀՀ իշխանությունների գործելաոճը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ չտան Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած և Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինծառայողի՝ «մարդասիրական» պատճառաբանությամբ Ադրբեջանին վերադարձը։
Ապագայում նման դեպքերը կանխելու միակ միջոցն այն է, որ ՀՀ քաղաքացու կյանքին ոտնձգություն կատարած ցանկացած ոք պետք է կրի իր համապատասխան պատիժը։
Դա պետք է սկսվի հենց հիմա՝ այս հանցագործին օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելով, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ նրան առավելագույն խիստ պատժի ենթարկելով։
Հորդորում եմ ՀՀ քաղաքացիներին միանալ այս պահանջին։
555

Petition Updates
Share this petition
Petition created on October 2, 2026