Գեղասահորդները զրկված են սառույցից . Օգնեք վերաբացել սահադաշտը

Петиция закрыта

Эта петиция собрала 372 подписанта

Проблема

2020 թ.մարտի12-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով պարետի որոշմամբ բոլոր մյուս դպրոցների հետ միասին փակվեց նաև գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը :

Գեղասահքը այն եզակի մարզաձևերից է , որի զարգացման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ և այդ պայմանները ապահովելու փոխարեն ուղղակի աղետ է ամիսներ շարունակ դպրոցը փակ պահելը : Դա անդառնալի հետևանքներ կունենա ինչպես դպրոցի ապագայի, այնպես էլ երեխաների մարզավիճակի վրա : Այս ամենը Հայաստանում կգրանցի սպորտաձևի անկում և իսպառ վերացում :

Իհարկե, մենք գիտակցում ենք համաճարակի լրջությունը, սակայն համոզված ենք, որ դպրոցը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները անվտանգ մարզվելու համար: Նշենք նաև, որ դպրոցում զուգապարողներ չկան, մարզվում են միայն անհատական ելույթ ունեցող մարզիկները, որոնք պահպանում են 2 մետրից ավելի հեռավորություն:

Մասնագետները կարծիք են հայտնում, որ այս համաճարակը դեռ երկար է լինելու մեր կյանքում: Բոլորը գիտեն, որ սպորտը բարձրացնում է իմունիտետը, իսկ գեղասահքը սուր շնչառական հիվանդությունների ամենալավ պրոֆիլակտիկան է :

Խնդրում ենք վարչապետին և պարետին թույլ տալ դպրոցի վերաբացումը և աջակցել սառույցի պատրաստման աշխատանքներին մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, որից անմիջապես հետո (հուլիսի 15-ից) երեխաները առանց ժամանակի կորստի կվերսկսեն մարզումները : 

Միացեք մեր ստորագրահավաքին` ի օգուտ սպորտաձևի փրկությանը:

avatar of the starter
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի ծնողներ և մարզիկներАвтор петиции

Адресаты петиции

ՀՀ Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան
Երևան ք. քաղաքապետ Հայկ Մարության

Новости этой петиции