Չեղարկել կրթական նոր չափորոշիչները
Проблема
Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ կրթական նոր չափորոշիչների ներդրման դեմ պայքարում շատ կարևոր է գիտակցել, որ այդ չափորոշիչների մշակման և ներդրման մեջ ներգրավված չէ մեկ անձ՝ այսինքն պայքարելով միայն ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի, խմբի ղեկավարի կամ այլ մեկի դեմ խնդիրը որևէ լուծում չի կարող ստանալ։
Երեխաների, մեր ազգի և պետականության համար այդ վտանգավոր և քայքայիչ չափորոշիչների մշակմամբ արդեն մի քանի տարի է զբաղված է Հայաստանում Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը, որը տարբեր անձանց, ՀԿ-ների միջոցով մշակել, իսկ այժմ էլ արդեն իր ցանցի ազդեցության տակ գտնվող պաշտոնյաների միջոցով փորձում է ներդնել դրանք։
ԱԺ-ում, կառավարությունում՝ այդ թվում ԿԳՄՍՆ-ում, ներդրված են մարդիկ, ովքեր կատարում են Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի պահանջները և սպասարկում նրանց շահերը։ Իշխանության մի շարք ներկայացուցիչների հայտարարություններից արդեն պարզ է, որ Սորոսի հիմնադրամի կողմից հստակ հրահանգված է ամեն կերպ ներդնել նոր քայքայիչ կրթական չափորոշիչները։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարևոր եմ համարում այս փուլում հստակ ձևակերպել կրթական չափորոշիչների մասով պահանջները՝ այն է․
- Ամբողջովին չեղարկել նոր կրթական չափորոշիչների մշակված և քննարկման դրված նախագիծը։
-
Ձևավորել կրթական չափորոշիչների մշակմամբ զբաղվող նոր խմբեր, որտեղ ներգրավված կլինեն հասարակության կողմից ընկալելի, հայանպաստ և պետականամետ մտածողությամբ մարդիկ, ովքեր համագործակցություն չեն ունեցել Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հետ, չեն գտնվում վերջինիս ազդեցության տիրույթում։
Պահանջների չկատարման դեպքում անցնել համընդհանուր զանգվածային բողոքի ակցիաների, որոնց մանրամասներն արդեն կքննարկենք հաջորդիվ։
Երեխաների համար անվտանգ մանկություն և պաշտպանվածություն ապահովելը բոլորիս պարտականությունն է, որը չկատարելու իրավունք և ժամանակ մենք չունենք։ Սորոսականներին թույլ չենք տալու գողանալ երեխաների մանկությունը։
Հարգանքով՝ «Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 20 августа 2020 г.