

Gevorg Engibaryan supports our petition. Please, read his statement below.
Սիրելի ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, ՀՀ Քաղաքացի, ՀԱՅ ՄԱՐԴ դիմում եմ Ձեզ ՀԱՅ ԱԶԳԻՍ այս օրհասական օրերին, երբ որոշվում է մեր Պետության և Ազգի ճակատագիրը։
Հյուսիսի բռնակալը գալով փոխհամաձայնություն թուրքերի հետ՝ արդեն որերորդ անգամ աճուրդի է դրել մեր Պատմական հողերը։ ։Պետք է ընդվզել, պայքարել, տեր կանգնել մեր Պետականությանը, չհանձնվել նույնիսկ այն պարագայում երբ ամեն ինչ անհուսալի է։ Հիշեք պարտությանը սկսվում է հոգեբանությունից։
ՀԵՎԿ - Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սկսել է ստորագրահավաք (Պարոնյան 2) հասցեում Միջազգային Խաղաղապահ ուժերի տեղակայումը Արցախում, պատմական այս պահին սա մեր փրկություն ուղիներից մեկն է ուղիղ և ոչ միայն իմաստով։ Խնդրում եմ գնալ և դնել Ձեր ստորագրությունները այդ փաստաթղթի տակ։ Դրանով բացվում է հույսի այն դուռը, որի մյոիւս կողմում հաղթանակող լույսն է։
Գրասենյակը գործում է 11-00-ից միչչև 23-00։
Հիշեք՝ յուրաքանչյուր անձի ստորագրությունը կարևորն է։
Միասին կհաղթահարենք նաև այս փորձությունը։
Կանխավ շնորհակալ եմ բոլորից։
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
ՓԱՌՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՓԱՌՔ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ
ՓԱՌՔ ՄԵՐ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔԻՆ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԱՆԿԱՍԿԱԾ