Պահանջում ենք կասեցնել Ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքի վերաբերյալ ՀՀ Օրենքը

Эта петиция собрала 1 321 подписант

Проблема

Պահանջում ենք կասեցնել Ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրք սահմանող «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում խրախուսել Ընտանի կենդանի պահելը և օժանդակել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել խնամել ընտանի կենդանիների, քանզի այսօր մեծ հոգսեր են թե կենդանու սնունդը, թե բժշկական սպասարկումը:

Սույն օրենքի կիրառման հետևանքով հազարավոր ընտանի կենդանիներ կհայտնվեն փողոցում: Հիշենք որ, միջազգային կոնվենցիաներից բացի ունիվերսալ աժեքային համակարգով ևս սահմանված է, որ կենդանիները նույնպես ապրելու իրավունք ունեն: Ընտանի կենդանին կարող է ապրել, երբ նա ունի խնամակալ, իսկ խնամակալի հնարավորությունների ցանկացած սահմանափակում որոշում կայացնողի կողմից առնվազն անմարդկային գործառույթ է:

 

avatar of the starter
Armen YepremyanАвтор петиции

Адресаты петиции

Երևանի Քաղաքապետին
Երևանի Քաղաքապետին
ՀՀ Վարչապետին
ՀՀ Վարչապետին
ՀՀ Նախագահին
ՀՀ Նախագահին

Новости этой петиции