Չեղարկել ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների օնլայն պաշտպանությունը

Проблема

Իրավիճակի նկարագրություն։

Հայաստանի Հանրապետությունում  2020 թ․ ապրիլի 14-ին երկարացվեց վաղօրոք հայտարարված արտակարգ դրության ժամկետը, որով տնտեսական որոշ գործունեության տեսակներին վերաբերող սահամանփակումները հանվեցին։ 

Սակայն ուսումնական հաստատությունները շարունակում են  գործընթացները կազմակերպել օնլայն տարբերակով։ Իրավիճակի հետ կապված ՝ ապրիլի 18-ին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում  ավարտական աշխատանքի պաշտպանությունը կլինի «Moodle» և «Zoom» հարթակների միջոցով։ 

Պահանջ

Կարևորելով հանրային առողջությունը՝ մեր՝ մի շարք մտահոգ ուսանողներիս պահանջը չի վերաբերում այնպիսի որոշման ընդունմանը, որով կարող է խախտվել արտակարգ դրության ժամանակ հայտարարված որևէ կարգ։ Փոխարենը առաջարկում ենք․

Խելամիտ ժամկետներում հետաձգել և լսարանային պայմաններում իրականացնել ավարտական աշխատանքների պաշտպանությունները, ԵԹԵ ԿՐԿԻՆ ՉԵՐԿԱՐԱՁԳՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ։

Խնդրի արդիականություն

Խնդիրն ունի երկու կողմ․ տեխնիկական ու բարոյական։

Տեխնիկական․ օնլայն պաշտպանությունը ֆիկտիվ դառնալու մեծ ռիսկեր ունի, օրինակ՝ ուսանողները կարող են օգտվել առիթից, որ էկրանից այն կողմ գրեթե ոչինչ չի երևում, հարցերի պատասխանները տեղում փնտրել ինտերնետում (գուցե օգնականի միջոցով), խարդախությամբ աշխատանքը գրած ուսանողները, ովքեր լավ ծանոթ չեն բովանդակությանը, կարող են պարզապես կարդալ աշխատանքը տեղում, կարելի է գտնել բազմաթիվ «տեխնիկական արդարացումներ» տեսախցիկը անջատելու ու պաշտպանության արդարությունը տապալելու նպատակով։ Վերջիվերջո, հաշվի առնելով վերջերս օբյեկտիվ պատճառով կապերի ծանրաբեռնվածությունը՝ բազմաթիվ տեխ․խնդիրներ կարող են ծագել հենց պաշտպանության ժամանակ՝ տապալելով ընթացքը։

Բարոյական․ համալսարան ավարտած ու կրթությանը լուրջ մոտեցած ցանկացած նախկին ուսանող, այդ թվում՝ ռեկտորը, պրոռեկտորները, դասախոսները, նախարարը․․․բոլորը գիտեն՝ ինչ ահռելի աշխատանք է տարվում դիպլոմայինի վրա և ոչ միայն․ ուսանողները չորս տարիների ընթացքում աշխատում են իրենց՝ որպես մասնագետ ձևավորվելու նպատակի համար, ու դիպլոմայինի պաշտպանությունը այդ աշխատանքի տրամաբանական ավարտն է, որը պետք է եզրափակի ուսանողների բոլոր ջանքերը՝ ներդրած իրենց կրթության մեջ։ Հենց սա է պատճառը, որ շատ ուսանողներ առանձնահատուկ լրջությամբ ու սրտացավությամբ են մոտենում այս գործընթացին։ Վստահ ենք՝ իրենց ժամանակ բոլորն են էդպես մոտեցել դիպլոմայինի պաշտպանությանը և կարողացել եք պատվով դուրս գալ այդ կարևոր փուլից։ Խնդրում ենք, մի զրկեք մեզ հնարավորությունից՝ արժանապատիվ եզրափակելու մեր ուսանողական չորս տարիները։

avatar of the starter
Mariam DaduntsАвтор петиции
Эта петиция собрала 189 подписантов

Адресаты петиции

Երևանի Պետական Համալսարան
Երևանի Պետական Համալսարան
ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի Նախարարություն

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 18 апреля 2020 г.