Ընդունեք չծնված երեխաների կյանքի իրավունքը պաշտպանող օրենք

Ընդունեք չծնված երեխաների կյանքի իրավունքը պաշտպանող օրենք

1 022 человека подписали. Следующая цель: 1 500
Когда эта петиция соберет 1 500 подписей, она вероятнее всего сможет заинтересовать локальные медиа!
Կյանքի Իրավունք создал(а) эту петицию, адресованную Ազգային Ժողով

Հանրագիրը ստորագրելուց հետո հարկավոր է մուտք գործել էլեկտրոնային փոստ և հաստատել ստորագրությունը, հակառակ դեպքում այն հաշվի չի առնվի։

Կյանքն ապրելը մեծագույն բարիք է, իսկ անմեղ մարդուն կյանքից զրկելը՝ մեծագույն չարիք։ Այս ճշմարտությունը ամրագրված է մեր երկրի Սահմանադության մեջ, ըստ որի՝ մարդը բարձրագույն արժեք է (3-րդ հոդված), յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից (24-րդ հոդված)։ Այնուամենայնիվ, գործող օրենքը թույլ է տալիս կամայականորեն ոչնչացնել մոր արգանդում գտնվող դեռևս չծնված երեխաներին «աբորտ» կոչվող բժշկական միջամտության միջոցով։

Հայաստանի անկախացումից ի վեր միայն պաշտոնապես գրանցված աբորտների թիվը մոտենում է 0.5 միլիոնի, իսկ որոշ տվյալներով 1950-ականներից սկսած՝ այդ թիվը կազմում է մոտ 1.8  միլիոն, որը համեմատելի է Մեծ Եղեռնի զոհերի թվին։

Չծնված երեխաների ոչնչացումը թույլատրելով՝ պետությունը մասնակցում է այդ ոճրագործությանը, խարխլում է հասարակությունում մարդկային կյանքի նկատմամբ հարգանքը, մարդկանց և հատկապես բժիշկների մոտ ձևավորում է մարդկային կյանքի հանդեպ անզգա և արհամարհական վերաբերմունք։

Հայաստանցիների 86%-ը աբորտների կարգավորման հարցը համարում են կարևոր և հրատապ, 68%-ը կողմ կլիներ, որ ընդունվեր օրենք, որը կարգելեր աբորտներն այն պահից, երբ հնարավոր է հայտնաբերել չծնված երեխայի սրտի զարկը (հղիության 6-8 շաբաթից հետո), 57%-ը կողմ կլիներ, որ աբորտները արգելվեին բոլոր դեպքերում կամ թույլատրվեին միայն մոր կյանքը փրկելու համար և բռնաբարության դեպքերում։

Այսպիսով, գործող կարգավորումները խախտում են մեր հասարակության ամենախոցելի խմբի՝ չծնված երեխաների կյանքի հիմնարար իրավունքը, հիմնված են այն հակագիտական և հակաբարոյական մոտեցման վրա, որ չծնված երեխան մարդ չէ և իրավական պաշտպանության ենթակա չէ, հակասում են Հայաստանի բնակիչների մեծամասնության կամքին, վնաս են պատճառում կանանց, նրանց ընտանիքներին և հասարակությանը, մոտեցնում են ժողովրդագրական աղետը։

Հանրագրով առաջարկվում է փոփոխել "Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին" ՀՀ օրենքը՝ պաշտպանելով չծնված երեխայի կյանքի իրավունքը այն պահից, երբ երեխայի մոտ հայտնաբերվում է սրտի զարկ։ 

Կյանքն արգանդում (տեսանյութ) 
Վիրաբուժական աբորտ առաջին եռամսյակում (տեսանյութ) 
Վիրաբուժական աբորտ երկրորդ եռամսյակում (տեսանյութ) 
Դեղորայքային աբորտ առաջին եռամսյակում (տեսանյութ) 

1. Ինչու՞ օրենքը պետք է պաշտպանի չծնված երեխային 
2. Արյդո՞ք չծնված երեխան մարդ է։ Ե՞րբ է սկսվում մարդկային կյանքը 
3. Չծնված երեխան առանձին անձ է՞, թե՞ մոր մարմնի մի մասն է 
4. Արդյո՞ք արդարացված չէ նյութական ծանր պայմաններում ապրող ընտանիքում աբորտ կատարելը 
5. Արդյո՞ք կինը ինքը չպետք է որոշի՝ երեխա ունենալ, թե ոչ 
6. Բացառություն նախատեսված է՞ բռնաբարության արդյունքում առաջացած հղիության ընդհատման համար 
7. Բացառություն նախատեսված է՞ այն դեպքերի համար, երբ չնծված երեխայի մոտ ախտորոշվել է հաշմանդամություն կամ այլ արատ 
8. Օրենքի ընդունումը չի՞ հանգեցնի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվի աճի 
9. Աբորտների սահմանափակումը չի՞ անդրադառնա կանանց բարեկեցության և իրավահավասարության վրա 
10. Չծնված երեխային պաշտպանելը չի՞ հանգեցնի հղի կնոջ իրավունքների և ազատությունների սահմանափակմանը 
11. Օրենքի ընդունումը չի՞ հանգեցնի նրան, որ կավելանա վտանգավոր աբորտների թիվը և մայրական մահացության ցուցանիշը 
12. Ի՞նչ է նախատեսված գործող օրենքով և ի՞նչ է առաջարկվում հանրագրով 
13․ Օրենքի ընդունումը կնվազեցնի՞ աբորտների թիվը 
14․ Մայրը պետք է՞ ազատվի ապօրինի աբորտ կատարելու համար պատասխանատվությունից

1 022 человека подписали. Следующая цель: 1 500
Когда эта петиция соберет 1 500 подписей, она вероятнее всего сможет заинтересовать локальные медиа!