ՀՀ կառավարություն: Խնդրում ենք հուլիսի 25-ը պաշտոնապես հայտարարել «Հայ երիտասարդի օր»

Проблема
Հուլիսի 20-ից մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ սկսվեց քաղաքացիական բողոքի հուժկու ալիք: Ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվճարը 100-ից դարձավ 150 դրամ, որն առաջացրեց մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը` մասնավորապես երիտասարդության ու ուսանողության շրջանում: Մարդիկ, պայքարի օրինական ճանապարհը ընտրելով, բոյկոտեցին 150 դրամը և վճարեցին 100 դրամ: Երևանի տարբեր հատվածներում, փողոցներում և կանգառներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, ցույցեր, երթեր: Քաղաքացիական բողոքի ալիքին միացան հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, դերասաններ, հաղորդավարներ, շոումեններ, քաղ. գործիչներ, երգիչ-երգչուհիներ, կատակերգուներ և այլք: Երևանում կազմակերպվեց freecar կամ carpool (ԱնվճարՄեքենա) ակցիան (freecar.am), որը մի քանի օրերի ընթացքում ուղղակի ոտքի հանեց մարդկանց և նրանք իրենց մեքենաներով դուրս եկան Երևանի փողոցներ և անվճար սպասարկեցին մեր հայրենակիցներին: Գրեթե մեկ շաբաթ տևած քաղաքացիական հետևողական ու համառ պայքարի արդյունքում այսօր՝ 25.07.2013թ., հայ երիտասարդության միասնականության ու հավատի շնորհիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցվում է 150 դրամ վճարելու որոշումը: Այս լուսավոր ու արժանի հաղթանակի առիթով երիտասադրության անունից առաջարկում ենք ՀՀ կառավարությանը հուլիսի 25-ը պաշտոնապես հայտարարել «Հայ երիտասարդի օր»:

Петиция закрыта
Расскажите о петиции
Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 25 июля 2013 г.