Petitioning Նախարար, Արմեն Ամիրյան ՀՀ Մշակույթի Նախարարություն and 2 others

Stop Censorship in Armenia / Ո՛չ գրաքննությանը Հայաստանում

For English, scroll down

 

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի «ՀԱՅԵՐ.ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ» արտամրցութային
ծրագիրը ամբողջությամբ չի կայանալու»: (Սա «Ոսկե ծիրան»-ի նամակն է` ուղղված ծրագրում ընդգրկված ֆիլմաարտադրողներին)։

Այս նամակը չէր լինի, եթե Հայաստանում մարդիկ և կառույցները, որոնք կոչված են կինոյի շահը պաշտպանելու, կինոարտադրությունը զարգացնելու, չահաբեկվեին ու չընկրկեին ինչ-որ սակավաթիվ անհայտ մարդկանց պահանջների առջև ու ենթարկվելով նրանց քմահաճույքին՝ փառատոնից չհանեին մի ամբողջ ծրագիր։

Մենք դատապարտում ենք թե՛ Կինեմատոգրաֆիստների միությանը, որը հանդգնել է «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» և «Ծիրանի այգիներ» ֆիլմերում արծարծվող թեմայի պատճառով գրաքննել «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագիրը, թե՛ «Ոսկե Ծիրան»-ին, որը 37 կինոգործիչներին երկտողանոց, առանց բացատրության նամակ գրելու փոխարեն, պետք է բոլոր ջանքերը ներդներ, որպեսզի ծագիրն այլ վայր տեղափոխեր։

Ծրագիրը փառատոնից հանելով՝ «Ոսկե Ծիրանը» միայն կանաչ լույս է վառում Հայաստանում գրաքննության դիմաց, իր այդ քայլով միայն հաստատում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ֆիլմի նկատմամբ կարող է այսպիսի կամայական վերաբերմունք լինել։ Ի վերջո, հայերը շատ լավ գիտեն գրաքննության հետևանքները թե՛ Խորհրդային միության, թե՛ երիտթուրքական, թե՛ Օսմանյան կայսրության հայերի դեմ գրաքննության պատմությունները նկատի ունենալով։

«Ոսկե ծիրան»-ը անպայման պետք է վերականգնի ծրագրի բոլոր ֆիլմերի ցուցադրությունները, ինչ ձևաչափով էլ որ լինի։ Հակառակ դեպքում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը պետք է ընդունի, որ գրաքննությունը լեգիտմացնող է և իր մեջ փոփոխություններ կատարի: Հանրայնություն վայելող կինոկառույցը չպետք է վտանգի ու խոչընդոտի Հայաստանի կինոարտադրության զարգացումը։

«Ոսկե ծիրա՛ն», ներողություն հայցելու փոխարեն պաշտպանի՛ր ընտրածդ ֆիլմերը, վերականգնի՛ր ծրագրում բոլոր ֆիլմերի ցուցադրությունները մեկ այլ վայրում ու դատապարտի՛ր Կինեմատոգրաֆիստների միության այդ քայլը։ Միայն ծրագրի վերականգնումը կարող է փրկել փառատոնի նախկին բարի համբավը։

Հասկանալով, որ սա ոչ միայն խտրականություն է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի դեմ, ստեղծագործական և արտահայտման ազատությունների ոտնահարում, այլ հարված նաև հայկական կինոարտադրությանը, մենք կոչ ենք անում ՀՀ Մշակույթի նախարարությանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի անձնակազմին, հովանավորներին և գործընկերներին անել հնարավոր ամեն ինչ «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը վերականգնելու համար։ 

“We want to inform you that ARMENIANS: INTERNAL AND EXTERNAL VIEWS
non-competition program is completely cancelled. We apologize for any 
inconveniences.” (Тhis is the letter of “Golden Apricot” to the filmmakers, who were involved in the program)
There will be no need for this sort of letter, if people and the institutions in Armenia that are meant to protect the interests of the films and to develop the cinematography, were not frightened and did not give up and shrink back from the demands of few unknown people and cancel the whole program from the festival. 
We are condemning the actions of both the Union of Cinematography of Armenia, that has dared to censor the special program of the “Golden Apricot” International Festival because of the theme of “Listen to Me: untold stories beyond hatred” and “Apricot Groves” films, and the “Golden Apricot”, that has sent a note to 37 film directors without any explanation instead of putting all its efforts to restore the whole program in another place.
By removing the program from the festival, the “Golden Apricot” is giving green light towards censorship in Armenia and confirming by that step that in Armenia any film can be treated in an arbitrary way. Moreover, Armenian people are well acquainted with the results of censorship when taking into consideration the incidents of censorship during Soviet times, by the Young Turks, by Ottoman Empire and others. 
The “Golden Apricot” should immediately restore the screening of all films regardless of the format. Otherwise the “Golden Apricot” International Festival should accept that they are the ones who are legitimizing the censorship and changes in the Festival. This institution which is accepted by the Armenian society should not block and hinder the development of Armenian cinematography. 

We are calling upon the organizers of the “Golden Apricot” to protect the films selected by them, instead of an apology, as well as to restore the whole program and screen all films in another place and to publicly condemn the actions of the Union of Cinematography of Armenia. Only by restoring the program the festival can keep and protect its' former reputation.

 

Understanding the fact that this is not only discrimination against Armenian LGBT community, and violation of freedom of expression and freedom to create, but also a slap to Armenian cinematography, we are calling upon the Ministry of Culture of Armenia, the staff, and sponsors, and partners of the "Golden Apricot" International Festival to put all their efforts to restore the whole "Armenians: Internal and External Views” program. 

 

This petition will be delivered to:
  • Նախարար, Արմեն Ամիրյան
    ՀՀ Մշակույթի Նախարարություն
  • Կինեմատոգրաֆիստների միություն
  • Հարություն Խաչատրյան
    Ոսկե Ծիրան միջազգային փառատոն

    Nvard Margaryan started this petition with a single signature, and now has 444 supporters. Start a petition today to change something you care about.




    Join others supporting this cause