Ես պահանջում եմ սահմանազատման խնդիրը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում

Проблема
Ես պահանջում եմ սահմանազատման խնդիրը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ֆրասնիայի, ԱՄՆ-ի շրջանակներում, Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն պետք է լուծվի ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջության սկզբմունքով։
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր 1921, կարդալ մինչև վերջ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է....
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր, Լենին-Քեմալ պայմանագիր, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։
Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ: Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։
Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ը։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ. պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։ Պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։
Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)։ Մինչև 1924 թվական տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից։ Օրինակ՝ 1920 թվականին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր։ Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով։ Այսպես՝ ՌՍՖՍՀ ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923 թվական) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ։ Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) գործում (1921)։
Վերոհիշյալ և տասնյակ այլ դատավճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել։
Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։ Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»։
Հ.Գ. Նորից եմ կրկնվում քանդված ՀԱՊԿ կոչվածից դուրս եկեք և ընդունեք Ֆրասիայի նախագահ՝ Էմմանուել Մակրոնի աջակցությունը, դիմեք ՄԱԿ-ի Ախ-ին և խնդրեք օգնություն, ԱՄՆ-ի աջակցությունն ավելի շատ օգուտ կբերի մեր պետությանը և ժողովրդին:

Петиция закрыта
Расскажите о петиции
Адресаты петиции
Новости этой петиции
Поделиться этой петицией
Петиция создана 22 мая 2021 г.