Обновление к петицииՈ՛չ խարդախությանը "Զվարթնոց" օդանավակայանում | Нет мошенничеству в аэропорту "Звартноц"Ответ от министерства территориального управления и инфраструктур
Ivan ShalyginYerevan, Армения
25 мар. 2026 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Երևան-0010, Հանրապետության հր․, Կառավարական տուն 3

№ ԱՍ/25.1/9676-2026

20.03.2026

Ի պատասխան Ձեր՝ 09․03․2026 թ․

№ 1866004 դիմումի

Հարգելի՛ պարոն,

Հայտնում ենք, որ "Զվարթնոց" օդանավակայանի վարչական տարածքում քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետություն այցելող հյուրերին և զբոսաշրջիկներին մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների անվտանգ և բարձրակարգ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից սահմանվել է օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակ։ Օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար տաքսի-ավտոմոբիլները պետք է լինեն մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով ուղեսրահում՝ ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով և "Աէրոտաքսի" գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ Ընդ որում՝ օդանավակայանի վարչական տարածքում առանձնացված է տաքսու կայանատեղի, որտեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա։ Նախարարության կողմից 2023 թվականի օգոստոսին տրամադրված լիցենզիայի առկայությամբ օդանավակայանի տաքսի ծառայության գործունեություն է իրականացնում "Լիմիտլեսս" ՍՊ ընկերությունը (Էկո Տաքսի)՝ էլեկտրամոբիլներով ապահովելով բարձրակարգ, անվտանգ և միջազգային չափորոշիչներին համապատասխան սպասարկում։ Կազմակերպությունը օդանավակայանի տերմինալի տարածքում ունի իր տաղավարը, առաջարկում է ուղևորափոխադրման ֆիքսված գներ, ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կահավորված են տեսանկարահանող սարքավորումներով, որի շնորհիվ հսկողություն է իրականացվում ուղևորներին պատշաճ ծառայության մատուցման և փոխադրման անվտանգության նկատմամբ։ 2024 թվականին օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա է տրամադրվել նաև անհատ ձեռնարկատեր Վարդան Արարատի Ենոքյանին։

Տեղեկացնում ենք, որ "Զվարթնոց" օդանավակայանի տարածքում մատուցվող ուղևորափոխադրումներին օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) տրանսպորտային անվտանգության բաժնի և ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության (այսուհետ՝ Պարեկային ծառայություն) աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են համատեղ վերահսկողության և վարչարարական միջոցառումներ։ 2025 թվականի ընթացքում "Զվարթնոց" օդանավակայանի տարածքում կազմակերպված 25 միջոցառումների ընթացքում Պարեկային ծառայության հետ համագործակցությամբ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կազմվել են տրանսպորտի բնագավառում "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքի 137.2 հոդվածի 7-րդ մասով՝ առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելու հիմքով վարչական իրավախախտումների վերաբերյալ ավելի քան 100 արձանագրություններ, իսկ "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" օրենքի 15-րդ մասի և 16-րդ հոդվածի հիմքերով "Զվարթնոց" օդանավակայանի և հարակից տարածքներում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերված ապօրինի տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տվյալները պարբերաբար տրամադրվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ փոխօգնության հայտի հիման վրա գործառույթներ իրականացնելու համար։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ձեր գրությամբ ներկայացված՝ "Զվարթնոց" օդանավակայանում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային վարկանիշին անբարենպաստ սպառնալիքներ պարունակող երևույթների վերաբերյալ Նախարարության իրավասության շրջանակի փաստերը կքննարկվեն շահագրգիռ բոլոր մարմինների հետ։

Հարգանքով՝ Արմեն Սիմոնյան

Կատարող՝ Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ՝ Ա․ Ստեփանյան

Հեռ․ 010511343

__________________________

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ЗАМЕСТИТЕЛЬ МИНИСТРА ТЕРРИТОРИАЛЬНОГО УПРАВЛЕНИЯ И ИНФРАСТРУКТУР

Ереван-0010, пл. Республики, Дом правительства 3

№ АС/25.1/9676-2026

20.03.2026

В ответ на Ваше заявление

№ 1866004 от 09.03.2026 г.

Уважаемый господин,

Сообщаем, что в целях обеспечения безопасности и предоставления высококачественных услуг по перевозке пассажиров легковыми автомобилями-такси гражданам, гостям и туристам, посещающим Республику Армения, на административной территории аэропорта «Звартноц» Министерством территориального управления и инфраструктур РА (далее — Министерство) установлен отдельный вид деятельности, подлежащий лицензированию — организация службы такси аэропорта. Легковые автомобили-такси, задействованные в службе такси аэропорта, должны быть не старше семи лет, иметь белый основной цвет, заводскую топливную систему, а в салоне, в видимом для пассажира месте, должен быть установлен таксометр. Внешнее оснащение должно включать надпись «Аэротакси» и опознавательный знак такси в виде шахматной сетки. При этом на административной территории аэропорта выделена специальная стоянка, откуда услуги могут предоставляться только теми организациями и индивидуальными предпринимателями, которые имеют лицензию на организацию службы такси аэропорта. На основании лицензии, предоставленной Министерством в августе 2023 года, деятельность службы такси аэропорта осуществляет ООО «Limitless» (Эко Такси), обеспечивая высококлассное и безопасное обслуживание на электромобилях в соответствии с международными стандартами. Организация имеет свой павильон на территории терминала аэропорта и предлагает фиксированные тарифы на перевозки. Транспортные средства, задействованные в перевозках, оснащены видеооборудованием, благодаря которому осуществляется контроль за качеством обслуживания пассажиров и безопасностью перевозок. В 2024 году лицензия на службу такси аэропорта была также выдана индивидуальному предпринимателю Вардану Араратовичу Енокяну.

Информируем, что в целях обеспечения соответствия оказываемых на территории аэропорта «Звартноц» услуг по перевозке пассажиров установленным законодательством требованиям, сотрудниками отдела транспортной безопасности Инспекционного органа градостроительства, технической и пожарной безопасности РА (далее — Инспекционный орган) совместно с сотрудниками Патрульной службы МВД РА (далее — Патрульная служба) регулярно проводятся контрольные и административные мероприятия. В течение 2025 года в ходе 25 мероприятий, организованных на территории аэропорта «Звартноц», сотрудниками Инспекционного органа в сотрудничестве с Патрульной службой было составлено более 100 протоколов об административных правонарушениях в сфере транспорта на основании части 7 статьи 137.2 Кодекса РА «Об административных правонарушениях» (осуществление перевозок на такси без лицензии на организацию пассажирских перевозок легковыми автомобилями-такси). На основании части 15 и статьи 16 закона «Об основах администрирования и административном производстве» данные о транспортных средствах, осуществляющих незаконные перевозки на такси и выявленных специалистами Инспекционного органа в аэропорту «Звартноц» и на прилегающих территориях, периодически предоставляются в Комитет государственных доходов РА для принятия мер на основании запроса о взаимной помощи.

Одновременно сообщаем, что представленные в Вашем письме факты относительно явлений в аэропорту «Звартноц», содержащих неблагоприятные угрозы туристическому имиджу Республики Армения, будут обсуждены со всеми заинтересованными органами в рамках компетенции Министерства.

С уважением, Армен Симонян

Исполнитель: начальник отдела лицензирования и разрешений А. Степанян

Тел. 010511343

Скопировать ссылку
WhatsApp
Facebook
Nextdoor
Эл. почта
X