Մենք ենք կենդանու ձայնը — Կանգնեցրեք էֆտանազիան և անօրինական ստերջացումները Հայաստանում

104

Давайте соберем 200 подписей!
Петиции, собравшие более 1000 подписей, приводят к успеху в 5 раз чаще.

Проблема

Կենդանիներն իրենց իրավունքները Ազգային ժողովում պաշտպանել չեն կարող։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում կայացած քննարկումը՝ նվիրված «Կենդանիների պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին, ցույց տվեց մի ցավալի իրողություն․ օրենք կարելի է գրել՝ առանց ճանաչելու ոլորտը, առանց հասկանալու իրական խնդիրները, առանց լսելու կենդանիների կողքին կանգնած մարդկանց՝ բժիշկներին, կինոլոգներին, ապաստարանների աշխատակիցներին և կենդանասեր քաղաքացիներին։
Ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում խնդիրները, այլ վտանգում է կենդանիների կյանքը՝ «էֆտանազիա» բառի տակ օրինականացնելով սպանությունը։

Բայց աշխարհն ընտրել է այլ ուղի։
Շվեդիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Շվեյցարիայում էֆտանազիան արգելված է առողջ կենդանիների նկատմամբ։ Այդ երկրներում պետությունը խրախուսում է խնամքը, ոչ թե ոչնչացումը։ Թափառող կենդանիներին բուժում են, ստերիլիզացնում, պատվաստում և գտնում նոր ընտանիք։

Այդ երկրներում կենդանիները ապրում են արժանապատիվ պայմաններում՝ ստանալով խնամք, սնունդ, բուժօգնություն և հնարավորությունը գտնելու ընտանիք։ Յուրաքանչյուր քաղաք ունի շտապ օգնություն, վերահսկողություն և անվտանգ զբոսայգիներ։

«Ժողովրդի մեծությունը և նրա բարոյական առաջընթացը չափվում է ըստ նրա վերաբերմունքի կենդանիների նկատմամբ։

Հայաստանը պետք է ընտրի մարդ մնալու օրենքը։

Մենք պահանջում ենք

1. Արգելել էֆտանազիան որպես «վերահսկման միջոց»
Կենդանուն սպանելը չի կարող համարվել լուծում։ Ոչ մի կենդանի չպետք է ոչնչացվի միայն այն պատճառով, որ անօթևան է։


2. Կանգնեցնել անօրինական ստերջացումները
Պետությունը պետք է հաստատի հստակ վերահսկողություն և անվտանգ ստերիլիզացիայի ստանդարտներ։


3. Ստեղծել կենդանիների պաշտպանության վերահսկող մարմին
Յուրաքանչյուր համայնքում պետք է լինի պատասխանատու ստորաբաժանում, թեժ գիծ և արագ արձագանքման խումբ։


4. Սահմանել կենդանիների շտապ օգնության ծառայություն
Վնասվածքների, վթարների, թունավորման կամ հիվանդության դեպքերում արագ արձագանքելու համար։


5. Կազմակերպել համագործակցություն կինելոգների, վետերինարների և կենդանասեր ՀԿ-ների միջև
Կինելոգների ներգրավումը չափազանց կարևոր է շների վարքային գնահատման, վերակրթման և որդեգրման գործընթացներում։


6. Ստեղծել կենդանիների զբոսայգիներ և անվտանգ տարածքներ
Քաղաքներում բաց տարածքներ՝ վարժանքների, խաղերի և սոցիալիզացիայի համար։


7. Ներառել կենդանիների պաշտպանության կրթություն դպրոցներում
Մարդասիրությունը պետք է սերմանվի մանկուց՝ սովորեցնելով պատասխանատվություն և հարգանք կենդանի կյանքի հանդեպ։


8. Ընտանի կենդանիների պաշտպանություն

Արգելել շղթայի վրա կամ բացօթյա ցրտին երկարատև պահելը։

Արգելել ֆիզիկական բռնությունը, կտտանքները, շնամարտերը և զվարճանքի համար օգտագործումը։

Արգելել ընտանի կենդանիների վաճառքը, բուծումը, լքելը։

Ունենալ խիստ պատժաչափեր՝ տուգանքներ, բռնագրավում, բժշկական օգնություն և վերահսկողություն։


9. Արգելել շնամարտերը՝ լիակատար արգելք

Կազմակերպիչները, մասնակիցները և հանդիսատեսը ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։

Կենդանիները պետք է ստանան բժշկական օգնություն, վերականգնում և սոցիալիզացիա։

Բարձրացնել վերահսկողությունը՝ թեժ գիծ, համայնքային զեկույցներ և արձագանք։

Ինչու է սա կարևոր ինձ համար

Կենդանիները չեն կարող պաշտպանվել։ Նրանք զգում են, սիրո և խնամքի կարիք ունեն՝ ինչպես մարդիկ։ Ես ուզում եմ ապրել մի Հայաստանում, որտեղ ոչ մի կենդանի չի սպանվում և նրանց նկատմամբ դաժանություն չկա

 

Մենք ենք նրանց ձայնը

Ստորագրիր հիմա ու մենք կփոխենք նրանց ճակատագիրը, կպահպանենք մարդկային արժանապատվությունը և կվերածենք Հայաստանը մի  երկրի որտեղ ոչ մի կենդանու իրավունքները չեն ոտնահարվում 

Ստորագրելով՝ դու դառնում ես նրանց պաշտպան, հարթում ես ճանապարհը քաղաքակիրթ և մարդասիրական օրենքների համար։

Ուստի մի լռիր։

avatar of the starter
Luiza GrlgАвтор петиции

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 25 октября 2025 г.