Մենք դեմ ենք ԵՊԲՀ «Հերացի» Ավագ Դպրոց-ում աշակերտների հեռախոսները հավաքելու կարգին։

46

Давайте соберем 50 подписей!
Петиции, собравшие более 1000 подписей, приводят к успеху в 5 раз чаще.

Проблема

Մենք դեմ ենք ԵՊԲՀ «Հերացի» Ավագ Դպրոց-ում աշակերտների հեռախոսները դասերից առաջ հավաքելու կարգին։

 


Ավագ դպրոցը այն փուլն է, որտեղ սովորողները արդեն ձևավորված անձինք են, որոնք պատրաստվում են բուհական կրթությանը և մասնագիտական ընտրությանը։ Հեռախոսը մեզ համար միայն ժամանցի միջոց չէ․ այն նաև ուսումնական գործիք է՝ առցանց դասագրքեր, գիտական նյութեր, հաշվիչներ, բառարաններ և կրթական հարթակներ օգտագործելու համար։

 


Բացի այդ, անվտանգության հարցը մեզ համար առաջնային է։ Շատ աշակերտներ դպրոց են գալիս հեռվից, ունեն լրացուցիչ պարապմունքներ և տուն են վերադառնում ուշ ժամերին։ Ծնողները պետք է կարողանան կապ հաստատել իրենց երեխաների հետ ցանկացած պահի։ Հեռախոսների հավաքումը կարող է վտանգավոր իրավիճակներում խոչընդոտել արագ կապ հաստատելուն։

 


Մենք վստահ ենք, որ կարգապահությունը կարելի է ապահովել փոխադարձ հարգանքի և պատասխանատվության հիման վրա՝ առանց ամբողջությամբ զրկելու աշակերտներին իրենց անձնական սարքերից։ Մենք պատրաստ ենք պահպանել դասերի ընթացքում հեռախոս չօգտագործելու կանոնը, սակայն դեմ ենք դրանց պարտադիր հավաքմանը։

 


Հարգանքով՝

Աշակերտներ

avatar of the starter
silly cowАвтор петиции

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 22 февраля 2026 г.